Ինչպե՞ս բարձրացնել սեքսի որակը. ձեռնարկ կանանց համար (18+)

  • Mar 27, 2020

Լավ սեքսը, ինչ խոսք, լավ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից է: Մեծամասամբ այն խոսում է զուգընկերների միջև սիրո և մտերմության մասին:

Երկու զուգընկերներն էլ հավասար չափով պատասխանատու են զույգի մեջ սեքսուալ ներդաշնակության համար: Եվ չնայած կանայք երբեմն մտածում են, որ պատասխանատվությունն ամբողջությամբ դրված է տղամարդու ուսերին, դա այդքան էլ այդպես չէ, և անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձերբազատվել այդ մտքից:

Տղամարդիկ սիրում են այն կանանց, ովքեր կարող են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել և հստակ գիտեն, թե ինչ են ուզում սեքսում: Բացի այդ տղամարդիկ սիրում են այն կանանց, ովքեր ամբողջովին տրվում են սեքսին և պատրաստ են ոչ միայն հաճույք ստանալ, այլև հաճույք պատճառել իրենց տղամարդուն:

Համաձայն ընդհանուր կարծիքի` միայն կնոջ մոտ օրգազմն է խոսում նրա մասին, որ նա հաճույք է ստացել: Բայց դա այդպես չէ: Կինը կարող է և ֆիզիկապես օրգազմ չստանալ, բայց դա դեռ չի նշանակում, որ նա հաճույք չի ստացել: Եվ հաշվի առնելով կնոջ հոգեբանությունը, գաղտնիք չէ, որ անկողնում կարևոր է ոչ միայն մեր սեփական, այլև սիրելիի հաճույքը:

Հաշվի առնելով դա, կնոջ համար օգտակար կլինի օգտագործել հավելյալ «լծակներ», որպեսզի գրգռի թե իրեն, թե սիրելիին, օրինակ`

Նկարահանել սեքսուալ տեսանյութ: Պարտադիր չի հենց սեքսը, որևէ կրքոտ մերկապար նույնպես դուր կգա սիրելիիդ:

Խթանել ինքդ քեզ: Կարելի է դա անել նախնական շոյանքների կամ անգամ սեռական ակտի ժամանակ, սիրելիդ դեմ չի լինի:

Էրոտիկ խաղ կազմակերպել: Դա կարող է լինել ցանկացած բան. փակել նրա աչքերը, օգտագործել ձեռնաշղթաներ, էրոտիկ մերսում անել, մերկապար պարել…

Ստեղծել ճիշտ ինտիմ մթնոլորտ: Օրինակ մոմեր և ռոմանտիկ երաժշտություն կամ ստեղծել ջունգլիի էֆեկտ, եթե նախընտրում եք ոչ ավանդական սեքս:

Բանավոր կոնտակտի մեջ լինել սիրելիի հետ: Ասա նրան, թե ինչն է քեզ դուր գալիս և ինչը ոչ, միասին որոշեք, թե ինչպես փոխել այն, ինչը սրտովդ չի:

 

 

Մեկնաբանություն

Որոնում