Ինչպես աշնանը կրել վարդագույն․ իտալացի բլոգերը արժեքավոր խորհուրդներ է տալիս հայ աղջիկներին

  • Oct 16, 2019

Հաղորդակցության և գովազդի մասնագետ, ինտերիերի դիզայներ և բլոգեր Վալենտինան Ֆեռանին՝ սուպեր-բլոգեր Կյառա Ֆեռանիի կրտսեր քույրը, տարիներ շարունակ իր կայուն դերն ունի նորաձևության աշխարհում և ինստագրամյան ինֆլյուենսերների շրջանում:

Վալենտինան ինստագրամյան իր էջը բացել է քրոջ՝ Կյառայի խորհրդով, և այսօր մոտ 3 մլն հետևորդների հետ ամեն օր կիսվում է իր կենսակերպով: Վալեի հրապարակումները հարյուր հազարավոր հավանումներ են հավաքում, իսկ նրա կերպարները փորձում են կրկնել նորաձևության սիրահար կանայք, ինչն անելը բավականին հեշտ է, քանի որ իտալուհին իդեալական կերպով կարողանում է համադրել քեժուալն ու կանացիությունը՝ ստանալով հարմար կերպարներ ինչպես ընկերական և ընտանեկան հանդիպումների, այնպես էլ պաշտոնական երեկույթների համար:

Վալենտինա Ֆեռանիի զգեստապահարանը բազմերանգ է, սակայն կա մի գույն, որն ամենից շատն է սազում կապուտաչյա շիկահերին. վարդագույնը: Վալեն կարողանում է ոճային լինել վարդագույն հագուստով անգամ աշնանը, որն առավել համարվում է ամառային երանգ: Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք Վալենտինայի լավագույն վարդագույն լուքերը, որոնք կարող եք փորձել կրկնել աշնանը և չվախենալ ունենալ սեզոնին ոչ համապատասխան տեսք:


Աղբյուրը՝ 168.am 

Մեկնաբանություն

Որոնում