Ինչպես է Անահիտ Կիրակոսյանը նշել ծննդյան 30 ամյակն ու ինչ հուզիչ անակնկալի է արաժանացել

  • Apr 29, 2020

Անահիտ Կիրակոսյանն այսօր նշում է 30-ամյակը: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ հույզերի տեղատարափը սկսվել է կեսգիշերին, երբ ընտանիքի անդամները սկսել են իրենց անակնկալները մատուցել:

«Երեխաներս եւ ամուսինս ինձ համար մեծ անակնկալ էին պատրաստել մեր տան երկրորդ հարկում: Ամեն ինչ այնպես էին կազմակերպել, որ ես նույնիսկ չկասկածեի: Իմ սիրելի գույներով փուչիկներ՝ կարմիր եւ սպիտակ, թեմատիկ տորթ, որի վրա ե՛ւ բեմ կար, ե՛ւ կիթառով աղջիկ, ե՛ւ թատրոնը խորհրդանշող դիմակներ»,-պատմել է Անահիտը:Դերասանուհին նշել է, որ երեխաներն իրենց նվերներով եւս հուզել են.«Հայկս իր գումարով գնել էր իմ ամենասիրելի շոկոլադը, փաթեթավորել էր՝ կցելով նամակ: Միջնեկ աղջիկս՝ Աննան, փորձել էր ինձ նկարել: Նաեւ հուզիչ էին Լաուրայի գրած տողերն Ինստագրամում: Երեխաներս շատ հուզիչ կենացներ ասացին, հետո կարդացի ամուսնուս գրառումը եւ ավելի հուզվեցի»:

 

  [arajin]

Անահիտի ամուսինն այս տողերով է շնորհավորել կնոջը.«Արդեն 9-րդ ծնունդդ ենք միասին նշում, մինչդեռ թվում է, թե երեկ էր, երբ 21-ամյա մի աղջնակ առանց վախվխելու, առանց երկար մտածելու այնպիսի բեռ վերցրեց իր ուսերին, որ շատ ավելի հասուն մարդիկ անգամ չէին մոտենա: Ու կարողացար ապացուցել, որ կարող ես, կարող ես մայր լինել՝ կյանք տված չլինելով, կարող ես մայր լինել, որ միայն տարիքդ երբեմն մարդկանց հուշի, որ դու չես կյանք տվել, կարող ես մայր լինել, ում հետ ավելի շատ մտերիմ են մեր դստրերը, քան՝ իմ: Կին լինել, որ ապրում է իր ամուսնով եւ ընտանիքով, ընկեր լինել, ով իմ լավագույն ընկերն է եւ իմ ընկերների լավագույն ընկերը: Հարազատ լինել ինձ ու իմ հարազատներին: Այսօր արդեն ինքդ ես հասուն տարիք մտնում, բայց նույն բարի, անմիջական բնավորությամբ, ընտանիքիդ եւ հարազատներիդ նվիրված, ամեն ցավով տառապող ու ամեն ուրախությամբ հրճվող: Արդեն ոչ թե աղջնակի, այլ հասուն կնոջ գեղեցկությամբ լցված: Շնորհավոր ծնունդդ, իմ սեր, իմ կյանք, իմ կին, իմ ընկեր, իմ հարազատ, իմ ամեն ինչ»:

Մանրամասները՝ այստեղ։

Մեկնաբանություն

Որոնում