Ինչը կարող է վկայել կնոջ կյանքում սեքսի բացակայության մասին

  • Mar 03, 2020

Տարածված կարծիքն այն մասին, որ կանայք կարող են առանց սեքսի էլ ապրել, անկասկած, սխալ է: Նույնիսկ եթե գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարողանում են հաղթահարել ցանկությունը, ապա սեռական կյանքի բացակայությունը տեսանելի է նրանց արտաքինում և վարքում, հաղորդում է ledn.info-ն:

 

[arajin]

Կանայք, որոնք իրենց գիտակցաբար զրկում են սեքսից, գիշերները տառապում են անքնությամբ: Դա տեղի է ունենում օքսիտոցին հորմոնի բացակայության պատճառով, որն արտադրվում է օրգազմի ժամանակ: Բացի այդ, կնոջ մաշկը շուտ է ծերանում՝ կոլագենի պակասի պատճառով: Այն արտադրվում է սեռական պարբերական հարաբերությունների դեպքում և մաշկը դարձնում է հարթ:

Առանց սեքսի ապրող կանայք շատ դյուրագրգիռ են (էնդորֆինի բացակայություն), հաճախ են կիրառում ցավազրկող դեղահաբեր, դառնում են մոռացկոտ, քանի որ սեքսն արյունը հարստացնում է թթվածնով, որը հոսում է ուղեղի կենտրոն, որն էլ իր հերթին պատասխանատու է հիշողության համար:

 

Սեքսից հրաժարվելն ազդում է նաև կանանց ինքնագնահատականի վրա, նրանք սկսում են դժգոհ լինել իրենցից:

Մեկնաբանություն

Որոնում