Իսկական աստղային պատերազմներ. ովքե՞ր են հայկական շոու բիզնեսում միմյանց նկատմամբ թշնամանք զգում (տեսանյութ)

  • May 11, 2021

 

Որքան էլ հայկական շոու բիզնեսի դեմքերը փորձում են ցույց տալ, որ իրենց հարաբերություններում ամեն բան կարգին է և վեճեր գրեթե չեն լինում, Starnews-ը քաջատեղյակ է, որ վեճերն երբեմն վերածվում են իսկակական աստղային պատերազմների, բայց որպես կանոն ավարտվում են միմյանց  թիկունքով արված բամբասանքներով և այլևս չբարևելով: Աստղերը նույնպես մարդիկ են և նրանց էլ է հատուկ վիճել երբեմնի մտերիմների հետ:

Starnews-ն այս անգամ անդրադարձել է ամենահայտնի աստղային պատերազմներին:

Շատ կարևոր է նման ընկերուհի ունենալ». Լիլիթ Բաբասյանի և Անահիտ Սիմոնյանի  երազանքների հանգիստն ԱՄՆ-ում ու Լիլիթի տարբերվող 27-ամյակը ...

Անահիտ Սիմոնյան- Լիլիթ Բասյան

Կար շրջան, երբ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը և դիետոլոգ Լիլիթ Բասյանը մտերիմ ընկերուհիներ էին, միմյանց փաղաքշաբար դիմում էին «Վասիլի» անունով և գրեթե միշտ միասին էին: Ավելին՝ Լիլիթը մասնավոր զրույցներում նշում էր, որ Անահիտից բացի այլ ընկերուհիներ չունի: Համերաշխ ընկերությունը, սակայն կարճ կյանք ունեցավ: Անահիտն ու Լիլիթը միմյանց սկսեցին չհետևել Ինստագրամում, իսկ Անահիտը սկսեց նաև պարբերաբար գրել այն մասին, թե որքան լավ է, որ այլևս իր կյանքում սխալ մարդիկ չկան: Ըստ լուրերի՝ Անահիտը Լիլիթին մեղադրում է դավաճանության և իր գաղտնիքները այլոց պատմելու մեջ:

Нет описания.

Լուսինե Թովմասյան-Գոհար Հարությունյան

Լուսինեն և Գոհարը երբեք մտերիմ ընկերուհիներ չեն եղել, սակայն նրանց վեճը սկսել այն բանից հետո, երբ Գոհարի կազմակերպած գեղեցկության մրցույթից հետո, որում հաղթել էր Լիլի Սարգսյանը, Լուսինեն հարցազրույցներից մեկում նշել էր, որ չի հավանել և իր ձայնը որպես ժյուրիի անդամ չի տվել Լիլիին: Ըստ Լուսինեի՝ Գոհարն այդ հարցազրույցից հետո զանգահարել և պարզաբանում է պահանջել իրենից, ավելին՝ զանգահարել է նաև Լուսինեի քրոջը՝ Իրինային և գանգատել Լուսինեից: Այսօր գեղեցկուհիները նույնիսկ չեն բարևում միմյանց:

Нет описания.

Արփի Գաբրիելյան-Հռիփսիմե Հակոբյան

Քչերը կհիշեն, որ ժամանակին Արփի Գաբրիելյանը և Հռիփսիմե Հակոբյանը հանդես էին գալիս երաժշտական խմբով: Աղջիկները դեռ հայտնի չէին, հետևաբար՝ մեծ աղմուկ չէր բարձրացրել նաև նրանց վեճը: Տևական շրջան Արփին և Հռիփսիմեն չէին շփվում միմյանց հետ, սակայն տարիներ անց նրանց հաջողվեց վերականգնել հարաբերությունները:

Ներել եմ… Անժելա Սարգսյանի գրառումը՝ Գայանե Ասլամազյանի մասին

Անժելա Սարգսյան-Գայանե Ասլամազյան

Անժելա Սարգսյանի և Գայանե Ասլամազյանի տարաձայնության մասին խոսում էր ամբողջ Հայաստանը: Թեպետ հետագայում պազվեց, որ Անժելան խնդիրներ ուներ նաև սերիալի այլ դերասանուհիների հետ, սակայն ամենից շատ իրենց հարաբերությունների մասին խոսում էր Գայանեն: Վերջերս հարցազրույցներից մեկում Գայանեն նշել է, որ հանրությունը շատ բաների մասին տեղյակ չէ, սակայն Անժելայի պատճառով ինքը շատ խնդիրներ է ունեցել: Գայանեն նաև հավելել է, որ վերջերս ԱՄՆ-ում պատահաբար հանդիպել է Անժելային, նույնիսկ միմյանց բարևել են:

Դիանա Տոռեսի ու Տաթև Սարգսյանի սկանդալը թեժանում է․ Տաթևը դատարան է դիմել․  մանրամասներ – Showbiz.am

Դիանա Տոռես-Տաթև Սարգսյան

Մոդել, դերասանուհի Դիանա Տոռեսը Ինստագրամի «Story» բաժնում հրապարակել է դերասանուհի Տաթև Սարգսյանի նամակագրությունը դիմահարդարի հետ, որտեղ Տաթև Սարգսյանը խնդրել էր դիմահարդարին, որպեսզի իր նկարը Դիանայի կողքին չլինի, քանի որ իրեն պատիվ չի բերում:

Սակայն այս նամակը հայտնվելով Դիանայի ձեռքի տակ՝ զայրացրել է նրան, և վերջինս սկանդալային «բացահայտումներ» է արել Տաթև Սարգսյանի մասին։ Վերջինս դատի է տվել Դիանային: 

Нет описания.

Մերի Մակարյան-Միհրան Ծառուկյան

Գաղտնիք չէ, որ Մերի Մակարյանը և Միհրան Ծառուկյանը սիրավեպ ունեին, սակայն նրանց բաժանումը բավական ցավոտ է եղել, ավելին՝ Միհրանը հրաժարվել էր Մերիի հետ հանդես գալուց «Ֆուլ Հաուսում, ինչից հետո Մերիին հեռացրել էին նախագծից: Մերին հետագայում հրապարակավ նույնիսկ արտասվել էր այդ թեմայի մասին խոսելիս:

Нет описания.

Անդրե-Էմմի

Կար շրջան, երբ Անդրեի և Էմմիի հարաբերությունները  բավական լարվել էին, պատճառը «Եվրատեսիլն» էր, մասնավորապես՝ Անդրեի՝ Եվա Ռիվասին բացահայտ սատարելը: Էմմին Անդրեին մեղադրում էր դավաճանության մեջ, սակայն տարիներ անց նրանց հաջողվեց վերականգնել հարաբերությունները:

asekose.am - Ինչ տեսք ունեն «Հայեր» խմբի աղջիկները հիմա

Էմմի-Նելլի Պողոսյան

Ի տարբերություն Անդրեի՝ Էմմին այդպես էլ չկարողացավ վերականգնել հարաբերությունները իր մանկության ընկերուհու՝ Նելլի հետ, ում հետ նաև բեմն էր կիսում Հայեր խմբում: Էմմին մեղադրում էր Նելլին իր մոր՝ Նադեժդայի արած լավությունները մոռանալու, իսկ Նելլին՝ իրենց օգտագործելու և դրա փոխարեն ոչինչ չտալու մեջ: 

Нет описания.

Էլեն Ասատրյան-Մերի Հակոբյան

Ժամանակին նրանք ընկերուհիներ էին, թեպետ այդ մասին պնդում էր միայն Էլենը, Մերին նշում էր, որ երբեք էլ մտերիմ չեն եղել, առավել ևս՝ ընկերուհիներ չեն եղել: Ի տարբերություն Մերիի՝ Էլենը նշում էր, որ նույնիսկ տանիք են կիսել, սակայն այդ ամենն անցյալում է, նրանք տարաձայնություն ունեցան և մինչ օրս չեն շփվում միմյանց հետ:

Մանո Գրիգորյան.“Բաժանվել ենք բարիդրացիական ձեւով” - Bravo.am

Նարբե-Աստղիկ- Սարգի-Մանո

Աստղային զույգերը ժամանակին ոչ միայն ընկերություն էին անում, այլև համատեղ բիզնես էին նախաձեռնել՝ հարսանիքներ էին կազմակերպում, սակայն դա կարճ տևեց: Բիզնեսը փչացրեց և հարաբերությունները, և ընկերությունը:
 


 

Մեկնաբանություն

Որոնում