Կատարվեց Մարիամ Ալեքսանյանի հոր երազանքը. տեսանյութ

  • Apr 02, 2021

 

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը գրում է.

«Հերոս Ճղրիկյան Գրիգորի երազանքը կատարվեց:

Ծանր օրերին աջակցող մարդիկ, հավատացող և ուժ տվող մարդիկ, բառերը վերջացել են, որ խորին երախտիքս հայտնեմ Ձեզ: Թող յուրաքանչյուրիդ բարությունը կրկնակի վերադառնա: Բարդ էր, դժվար էր այդքան գումարով տուն գտնելը, բայց մենք դա արեցինք՝ Բոլորով:

Շնորհակալ եմ անսահման բոլորիդ՝ Ձեր աջակցության համար: Սփյուռք, շնորհակալ ենք Ձեզ:  Ձեր փոխանցած օգությունը ծառայեց իր նպատակին: Կատարվեց Հերոս Գրիգորի երազանքը: Շնորհակալ եմ վստահելու համար, սա շատ մեծ և պատասխանատու գործ էր մեզ համար: ԱՌԱՆՑ ՁԵԶ ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ՉԷԻՆՔ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ:  Պարտական ենք Բոլորիդ»:

 

Մեկնաբանություն

Որոնում