Լիլի Մորտոյի՝ Women’s Club-ը լքելուց հետո 18+ հումորներն ավելի գռեհիկ են դարձել (տեսանյութ)

  • Jun 20, 2019

Վերջերս Women’s Club-ի աստղ, սկանդալային մոդել, շիկահեր գեղեցկուհի Լիլի Մորտոն հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը Women’s Club-ի հետ։ Սակայն պատճառների մասին Լիլին նախընտրել է լռել։ 

 [media]

 

Շրջանառվող լուրերի համաձայն  նա խնդիրներ է ունեցել այլ աղջիկների հետ։ Մասնավորապես պատճառը այն է, որ սցենարային լուծումներում աղջիկները մնում են ստվերում, և  պահանջում էին, որ սցենարները այնպես գրվեն, որ հիմքը չլինի Լիլի արտաքինը կամ հումորները կառուցված չլինեն նրա անգրագիտության վրա։

[arajin]

Թեև Լիլին նախագծից հեռացավ, սակայն իր հետ չտարավ 18+ գռեհիկ հումորները և ապացուցվեց, որ այդ աղջիկը ոչ մի մեղք չուներ, որ այդ հումորները իր կերպարի շուրջ էին կառուցվում։ 
Դիտեք վերջին հաղորդման «ամենածիծաղելի» դրվագը, որը նկարահանվել է Լիլիի բացակայությամբ։ 

 

Մեկնաբանություն

Որոնում