Լսի պես երկիրը դարձրին չուլ ու անցան առաջ. Սերգեյ Դանիելյան

  • Mar 24, 2021

 

Լսի պես երկիրը դարձրին չուկ անցան առաջ. Սերգեյ Դանիելյանի մտահոգությունները։ Հետևելով քաղաքական իրադարձություններին և փոփոխություններին՝ հասանք Սերգեյ Դանիելյանին։

«Ես համաձայն եմ, թող էս պետություն ասվածը քանդվի լրիվ, նո՛րն ստեղծենք»,- յութուբյան ալիքում հրապարակված նոր տեսանյութում հայտարարել է դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանը: Նա նշել է, որ չի ուզում և արդեն չի կարող ապրել ՀՀ-ում տիրող ստի մեջ. «Էն 20-ականներից բերված ճաշի գույնի նավսոտ դրոշով, էդ նավսոտ օրհներգով, որ անընդհատ ասվում է՝ մահ, մահ, մահ… չեմ ուզում սենց պետություն ես…: Նոր պետություն, նոր Հայաստան էինք ստեղծում, զահրումար էինք անում, ի՞նչ նոր Հայաստան, էլի ստում ենք ինքներս մեզ: Ի՞նչ նոր պետություն, սա նույն 20-ականների էն անողնաշար ղեկավարությունով մի պետություն ենք ստեղծել ու չգիտենք՝ ինչ անենք: Տրանզիտ զոնա ա, սպասում ենք՝ երբ ենք թռնելու ստեղից վերջապես»,- ասել է Դանիելյանը:

 

Մեկնաբանություն

Որոնում