Մարդ չգիտի էլ, որ մեկին պաչպչի․․․ Նազենի Հովհաննիսյանը երկու գեղեցկադեմ տղամարդկանց հետ (լուսանկարներ)

  • Aug 08, 2019

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը միշտ աչքի է ընկնում օրիհժգինալ, յուրահատուկ հրապարակումներով։ 
Դերասանուհին հայտնի ֆիլմի պոստերի հետ լուսանկար է հրապարակել ու մակագրել։ 

[arajin]

 

Երկու քարի արանքում )) մարդ չգիտի էլ, որ մեկին պաչպչի????????‍♀️???? Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն իսկական, կինեմատոգրաֆիայի բոլոր դասական կանոններով, հավես Տարանտինոյական ԿԻՆՈ Էր. իր կինոյի միջի տղերքով, տարօրինակ, բայց ամեն ինչով փոխկապակցված սյուժեով և նրա ֆետիշներով լի( կանացի գեղեցիկ ոտքերից մինչև ոտնաթաթեր,կամ « քանթրիական» Ամերիկա): 3 ժամ տևողությամբ այս ֆիլմով Տարանտինոն ասես բոյկոտում է էն քաոսական արագությունն ու «ժամանակ չունենալը», որում բոլորս ապրում ենք: Ասում է` նստեք ու նայեք, լռվեք էս տարածության ու ժամանակի մեջ,անջատվեք մի պահ ձեր սոց. կայքերից ու լայքերից, նորություններից ու անվերջանալի հոգսերից: Ու ես վայելեցի) ԲԱՑԱՌԻԿ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԿԱՍՏԻՆԳ ՈՒ ԽԱՂ( որոշ վերապահումներով իհարկե), ճաշակով ու միշտ նոր կադրերով ու լուծումներով, լիքը մտածելու մեսիջներով… թաքնված) 
Հ.Գ. Վստահ եմ, որ շատերը չեն հավանելու ֆիլմը, չեն հասկանալու կամ հավես չեն անելու( 3 ժամ): ՀԳ.Գ. Մասնագիտությամբ դերասանները կմեռնեն ծիծաղից` նայելիս, որովհետև ավելի տիպիկ մեր գործը պատմել ու խաղալ` հնարավոր չէր: 
Դիկապրիոն` ԲԱՐՁՐ ԹՌԻՉՔԻ ԴԵՐԱՍԱՆ! 
Բրեդ Պիտը- ????????‍♀️ դե ոնց ասեմ, ԲՈՈՈՈՄԲ, ու գնալով էլ չի ծերանում ախր…( Նրանց երկուսին էլ երբեք չխանգարեց իրենց արտաքին գեղեցկությունը, որովհետև վիրտուոզ դերասաններ են ու շատ սիրուն նախ` ներսից: Երազանք`յուրաքանչյուր լավ կինոյի ու ռեժիսորի համար: 
Հ.Գ.Գ.Գ. Մի քիչ ուղեղով մարդը նայելով այս ֆիլմը կհասկանա, թե որքան բարդ, անհավանական նվիրում պահանջող ու ծանր է դերասանի աշխատանքը:
Կարճ` շնորհակալություն @kinoparkarmenia – ին չվախենալու, և փոփ ֆիլմերից դուրս` յուրօրինակ բաներ ցույց տալու համար) 

[media]

Էս էլ թողնեմ էստեղ ))  Խեղճ Լեոս, ոչ ինքը մի կարգին Օսկար «ստացավ», ոչ ես…) սենց «անվաստակ» էլ կգնանք … Ուֆ ասա մի քիչ մոտ ապրեիր էլի այ տնաշեն) Բրեդն էս պաչը որ տեսավ` հաստատ բոլոլայա լինելու։  Ֆիլմի մասին իմ նախորդ փոստում մանրակրկիտ նկարագրել եմ 

 


 

 

Մեկնաբանություն

Որոնում