Մարմնավաճառը՝ տղամարդկանց մասին (18+)

  • May 01, 2020

Smilepub.com-ը ներկայացրել է, թե ինչ է կարծում մարմնավաճառը տղամարդկանց մասին։

Տղամարդկանց մեծ մասն իրենց բլոգներում, մեկնաբանություններում գրում են, թե կանանց գումար է հարկավոր, որ նրանք մերկանտիլ են և հաշվենկատ։ Բայց ես, տղամարդիկ, իմ և ընկերուհիներիս փորձի հիման վրա կասեմ, որ նրանց 80 տոկոսը հանդիպման գնալիս աղջկա համար ծաղկեփունջ չեն գնում, նրանց ռեստորան չեն հրավիրում, նույնիսկ՝ էժան սրճարան։

Իմ մատնահարդարը պատմում էր, թե ինչպես է իր ծանոթներից մեկն իրեն ժամադրության հրավիրել. աղջիկը ժամադրության գնացել էր աշխատանքից հետո և կրում էր կիսաշրջազգեստ, բարձրակրունկ կոշիկներ, ոճային վերնազգեստ։ Աշուն էր։ Կարծում եք, թե նա աղջկան սրճարա՞ն է հրավիրել։ Ոչ։ Նա աղջկան 4 ժամ շարունակ ցուրտ եղանակին բարձրակրունկ կոշիկներով աղջկան քայլեցրել է այգում։ Ժամադրության ավարտին աղջիկը սառած է եղել։

Չորս ժամ շարունակ աղջկան պատմել է, թե որքան լավն է նա, և, որ լուրջ ու բարձր հարաբերությունների կարիք ունի։ Ինչի՞ մասին եք խոսում, տղամարդիկ, եթե ձեզնից շատերը 100 ռուբլու դիմաց մեկ բաժակ սուրճ խմելու աղջկա ցանկությունն ընկալում են՝ որպես մերկանտիլություն։ Տղամարդկանց մեծ մասն աղջկան հյուր գնալիս իրենց հետ կբերեն 1 վարդ կամ էժան շոկոլադ։ Շատ քչերը կմտածեն, թե որքան է նա տանջվել՝ որոշելու համար՝ ինչ պատրաստել։

Պատմեք ինձ, թե ձեզնից ով կցանկանա իր կողքին չխնամված աղջկա տեսնել։ Դուք ուզում եք ձեր կողքին գեղեցիկ, խնամված, լավ հագնված արքայադուստրերի տեսնել։ Դա էլ՝ այն դեպքում, երբ ձեզնից շատերը չխնամված տեսք ունեն։ Իսկ դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ է արժենում աղջկա համար գեղեցիկ լինելը։ Երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչ արժե նորմալ ներքնազգեստը։ Շքեղի մասին չեմ խոսում, այլ գեղեցիկի։ Երբևէ նայե՞լ եք, թե ինչ արժեն կոսմետիկան, զարդերը։ Դուք գոռում եք այն մասին, որ կանայք մերկանտիլ են, բայց որևէ մեկդ չեք էլ մտածել, որ նրանք իրենց գեղեցկության համար այնքան են ներդրել, որ ձեր մտքով նույնիսկ չի անցնի։   [arajin]

Հետաքրքրվեք, թե ինչ արժե գեղեցկության սրահում մազերը ներկելը, ոտքերն ու մատները հարդարելը։ Իմացեք, թե ինչ արժե կրեմը, որի օգտագործման արդյունքում մաշկն այդքան փափուկ է դառնում։ Եվ չասեք, թե ձեզ համար միևնույն է, թե ինչ տեսք կունենա նա։ Դա պարզապես հիմարություն է։

Այս ամենից հետո ինչո՞ւ նա պետք է իրեն նվիրի ինչ-որ անհաջողակի, ով ընդունակ չէ նույնիսկ նրան կինոթատրոն տանել։ Ձեզնից շատե՞րն են ի վիճակի կերակրել ընտանիքը, որպեսզի նա կարողանա հանգիստ ապրել տանը՝ կրելով ՁԵՐ երեխային, և չմահանա սովից։ Ոչ, դա մերկանտիլություն չէ, դա նորմալ բնազդ է՝ տղամարդուն գնահատել՝ ըստ հնարավորության։ Ի վերջո, տղամարդու գործառույթը հայթայթելը, պաշտպանել և ուժեղ լինել կարողանալն է

Դուք առաջարկո՞ւմ եք սեռական հարաբերություն՝ առանց պարտականությունների, և հաճույք։ Արթնացե՛ք, տղանե՛ր։ Ընդհանրապես կնոջ համար դժվար է հաճույք ստանալ անծանոթ տղամարդու հետ։ Դուք ձեզ լավ սիրեկան եք համարում և կարծում, թե պետք է ընտրեն բոլորին, այդ թվում՝ չքավորներին, սարսափելիներին, գումար չունեցողներին, իսկ գլխավորը՝ գաղափար չունեցողներին, թե ինչ է նշանակում՝ գոնե մի փոքր հոգ տանել։

 

Մեկնաբանություն

Որոնում