Մարտի 8-ի համերգը ստորություն էր Իվետայի և Գոռի կողմից

  • Mar 10, 2021

Մարտի 8-ին շատ երգիչ-երգչուհիներ, մոռանալով, թե ինչ է կատարվել Հայաստանում, թե որքան սգավոր կանայք կան Հայաստանում, որոշել էին մեծ շուքով համերգներ ու երաժշտական ​​երեկոներ կազմակերպել:

Այսօր անդրադարձա մի քանի երգիչների եւ չեմ կարող չխոսել Իվետա Մուկուչյանի եւ Գոռ Սուջյանի մասին: Իվետան, ով ապագայում մայր կդառնա, պետք է հաշվի առներ, թե որքան կոտրված կանայք կան, ովքեր չեն ստացել իրենց ամուսինների եւ որդիների կողմից ծաղկեփնջեր, եւ առհասարակ, կարծում եմ երբեք «Մարտի 8» չեն ունենա ու նշի, բայց ինքը որոշել էր բեմում կիսամերկ ելույթներով ներկաների տրամադրությունն ապահովել: Եթե համերգ, բացառապես բարեգործական, մնացած բոլոր տեսակի համերգները դավաճանություն են: Մարտիության համերգը ստորություն էր Իվետայի եւ Գոռի կողմից: Աչքիցս չվրիպեց Իվետայի պրոդյուսերի մեկնաբանությունը, թե էդպեսմի փոքր տրամադրությւն են բարձրացնում, հարց է առաջանում ՝ կ զոհվածների մայրերի մասով ի՞նչ կասեք:

Համերգից գոյացած գումարով գոնե մի քանիսի մայրերին ծաղկեփունջ ուղարկել եք: Չէ որ նրանց որդիները զոհվեցին ձեր նմանների կյանքի համար, վերջիվերջո, արդար չէ:

Մեկնաբանություն

Որոնում