Մեր մասնակցությունը եղել է  այս աղետին իշխանության բերելու հարցում, հիմա իմ թիվ մեկ գերխնդիրն է նրանց հեռանալը, սրանք սատանիստներ են. Գաբի Գալոյան

  • Jun 13, 2021

 

Երգչուհի Գաբի Գալոյանը նոր գրառում է արել: Starnews-ը ներկայացնում է գրառումը ստորև.

«Ես այլևս երբեք չեմ հանդգնի սատարել որևէ քաղաքական գործչի կամ ուժի, բայց քանի որ մեր մասնակցությունը եղել ա էս աղետին իշխանության բերելու հարցում՝ հիմա իմ թիվ մեկ գերխնդիրն է նրանց հեռանալը, սրանք սատանիստներ են ու թող ոչ ոք չփորձի թփրտալմ, եկնաբանելիս կետ առ կետ, իրողություն առ իրողություն, փաստերով կապացուցեմ, իհարկե, տգետները չեն էլ ընկալի էդ ամենը .. Ինչևէ, իմ գիտակից ընկերներին խնդրում եմ, դուք ունեք ձեր ընտրության իրավունքը, ալտերնատիվ տարբերակներ էլ կան, միայն էս նեռին՝ իր խմբով, թույլ չտաք մնալ իշխանության էսքանը.. խաղաղություն և միասնականություն մեզ էս օրհասական պահին, չանջատվեք միմյանցից՝ անգամ քաղաքական այլակարծության դեպքում»:

 

 

Մեկնաբանություն

Որոնում