Միասեռական սեքս, կենդանիների բռնաբարություն․ Կհաջուրահոյի «մեղքերը»՝ տաճարների էրոտիկ քանդակները (ֆոտո 18+)

  • Apr 29, 2020

Կհաջուրահո մայրաքաղաքը գտնվում է Կենտրոնական Հնդկաստանում (ներկայիս Մադհյա Պրադեշ նահանգ): Երբեմնի քաղաքի տարածքում պահպանվել են մի խումբ հինավուրց տաճարներ, որոնք 1986 թվականից ընդգրկվել են Հնդկաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։

 

 

 [arajin]

Անցյալում Կհաջուրահոն մեծ քաղաք էր և ներկայիս նրա ավերակները զբաղեցնում են մոտավորապես 14² կմ տարածք: Կհաջուրահոյի տաճարները կառուցվել են Չանդելա արքայատոհմի ժամանակներում, որոնք կառավարել են 650-1150 թվականներին: Քաղաքը նրանց մշակութային և կրոնական մայրաքաղաքն էր: Տաճարների մեծամասնությունը կառուցվել են 950 և 1100 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:

85 տաճարներից պահպանվել են միայն 20-ը, որոնք կազմում են երեք խումբ և պատկանում են երկու տարբեր կրոնական ուղղությունների՝ հինդուիզմին և ջայնիզմին, այդպիսով վեր հանելով ճարտարապետական ձևերի և քանդակների միջև եղած օրգանական զուգակցումը:

 

 

Տաճարները նվիրված են շիվաիզմի, վայշնավիզմի և ջայնիզմի աստվածություններին:

Կհաջուրահոն դարձել է էրոտիկ բնույթի քանդակագործության խորհրդանիշը: Վայելչագեղ կանայք (սուրասունդարիները) և նրանց ուղեկիցները ներկայացված են բնական իրավիճակներում: Էրոտիկ քանդակները թույլ են տալիս պատկերացում կազմել Հին Հնդկաստանում սեռական կյանքի վերաբերյալ: Հինդուիստական փիլիսոփայության մեջ սեքսի երեք նպատակներից (սերնդի շարունակություն, հաճույք և կրթություն)՝ էրոտիկ տեսարաններում ներկայացված է միայն հաճույքը: Այդ բոլոր էրոտիկ պատկերները քանդակված են տաճարների արտաքին պատերին և դրանցից ոչ մեկը ներսում չի քանդակված:

Որոշ հնդկագետների կարծիքով, էրոտիկ տեսարանները պատկերում են տանտրիզմի ուսմունքը: Կամասուտրան 8-րդ գլխի երրորդ մասում հիշատակում է մի շարք հոմոսեքսուալ դիրքեր և Կհաջուրահոյում ներկայացված են համապատասխան մի քանի տեսարան: Նման տեսարաններ հանդիպում են նաև Կոնարկ քաղաքի և Պուրի շրջանի տաճարների քանդակներում, ինչպես նաև Ինդոնեզիայի Բորոբուդուր բուդդայական ստուպայում։ 

Կհաջուրահոյի քանդակագործության մեջ էրոտիզմի առկայության վերաբերյալ հնդկագետները առաջ են քաշում մի քանի բացատրություն: Առաջին հերթին, սեքսի թեման Հին Հնդկաստանում կարող էր լինել հասանելի բոլորի համար և այն արգելված չի եղել: Երկրորդ. Քանդակները Կամասուտրայի նկարազարդումներն են և զուտ ծիսակարգային խորհրդանիշներ են: Յոգայի (մարմնի և զգացմունքների կառավարման ունակություն) և բհոգայի (ֆիզիկական հաճույք) միավորման մեջ հինդուսները տեսնում էին ազատության հասնելու ուղին: Երրորդ. Էրոտիկ քանդակները տաճարների պատերի ներքևի հատվածներում պատկերելը՝ ուներ մեկ նպատակ, ցույց տալ սեռական հարաբերությունների տեղը մարդկային արժեքների աստիճանահարթակում: Վերևի հատվածներում գտնվում են միայն աստվածներն ու կիսաստվածները:

 

 

Մեկնաբանություն

Որոնում