Միայն թե տեսնեք՝ հայկական շոու բիզնեսից ում երգերն են նվիրված Գագիկ Ծառուկյանի որդուն և նրա կնոջը (տեսանյութ)

  • May 03, 2021

 

Օրերս  հայկական շոու բիզնեսում երգերի ու տեսահոլովակների պրեմիերաներ էին: 

Նախ Արման Հովհաննիսյանն ու ՌԴ ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան ներկայացրին «Իմ դստրիկ» (Дочка моя) երգի տեսահոլովակը:

Պրեմիերայով հանդես եկան նաև Արամ MP3-ը և Սոնա Ռուբենյանը: Նրանց երկրապագուներն արդեն կարող են վայելել «Սիրո նվեր» երգը: 

Starnews-ին հայտնի է դարձել, որ այս երգու երգերը ունեն ընդհանրություն: Դրանք երկուսն էլ պատվերով են և առաջին անգամ ներկայացվել են Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվերի հարսանիքին և նվիրված են նրանց: 

Հավելենք, որ շքեղ հարսանիքից հետո համացանցում քննարկում էին, որ Սոնա Ռուբենյանը այս ելույթի համար ստացել է 20.000 դոլար, սակայն երգչուհին հերքել է այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է՝ ոչ հայտնի ընտանիքից։ 

Нет описания.

 


 

Մեկնաբանություն

Որոնում