Նազենի Հովհաննիսյանը ցույց է տվել, թե ում հետ է այսօր յուրահատուկ ու տարբերվող նախաճաշ ունեցել (լուսանկարներ)

  • Jun 25, 2020

Գեղեցկուհի դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն յասօր ցույց է տվել իր սովորական օրերից տարբերվող նախաճաշը 

  [arajin]

Բարի լու՜յս)) Նախաճաշը կարող է լինել թեթև ու պարզ, բայց պիտի միշտ լինի գեղեցիկ) Ասե՛ք, որ օրն ինչպես սկսում եք, այնպես էլ շարունակվում է:
Կատվասեր եմ, նախաճաշին ինձ միացան կատուները))) մի բան գիտեին,որ մենակ հաստատ կուլ չի գնա էս սուրճը  Էս սիրուն մռութով խարտյաշն ընդհանրապես, առանց հարցնելու, հենց սեղանից կերել էր իմ յոգուրտը` սերմերով, երբ սուրճս բերեցի, լավ է տեսա, որ բեղերը մածնոտ են  , թե չէ «իր ափսեից» էի ուտելու…վերջը, իր հասանելիքը տվեցի, ինձ համար նորը բերեցի, միասին նախաճաշեցինք:
Բաժակում այս անգամ առանց քաղցրացման ու հավելումների` սոյայի կաթ է:
Թեև նուշինն ավելի գերադասելի է:
Հ.Գ. Երբ ես փոքր էի, մեր տանն ավանդույթ կար միասին նախաճաշելու, մանավանդ` հանգստյան օրերին: Ափսոս, որ լավ սովորույթները քչանում են ու փչանում:
Հ.Գ.Գ. Ուղեղս խաղաղեցրի վերջապես, որ նորից սկսեմ կարդալ: Մի տեսակ չէի կարողանում կենտրոնանալ. ուղեղի լռություն է ուզվում #breakfast #nazenihovhannisyan #2020 #rest #holliday,- գրել է նա։ 


 


 


 


 

Մեկնաբանություն

Որոնում