Նազենի Հովհաննիսյանը յոգայի բարդ շարժում է ցուցադրել (լուսանկարներ)

  • Mar 05, 2020

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջն օգտագործում է ոչ միայն հրապուրիչ, գայթակղիչ լուսանկարներով կիսվելու եւ իր առօրյայի հետաքրքիր հատվածները ներկայացնելու համար, այլեւ իր հետեւորդների հետ հաղորդավարուհին պարբերաբար կիսվում է իր մտահոգություններով, կարծիքով այս կամ այն քաղաքական, սոցիալական հարցի շուրջ, որն էլ իվերջո վերածվում է երկխոսության:

 [arajin]

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդներին ցուցադրել է յոգայի շարժում, որին կից անգլերեն կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Բոլորովին, անհավանական հեռու ենք իդեալական լինելուց: Կամ ո՞րն է այդ «իդեալականը» տեսնես… աշխարհն ամեն անգամ թելադրում է նոր պարամետրեր, նոր ուղղություններ կամ «ստանդարտներ», իսկ ես գտնում եմ, որ ԱՄԵՆ ՄԱՐԴ ունի ի՛ր ստանդարտները, չափորոշիչներն ու իրեն բնորոշ յուրահատկությունները, և հենց այդ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է ախր հետաքրքրություն ստեղծում, տարբերում ու առանձնացնում մեզ: Կարճ ասած, ես երբեք չեմ կարողանա «կրել» Քիմի մարմինը))), բայց նա էլ երևի չի կարողանա անել այս ասանան( դե էս ծանրությունները վերև պահելը հեշտ գործ չէ , ես իմը հազիվ եմ հավաքել): Հ.գ. Թերությունները չէ, որ պետք է վախեցնեն կամ հուսահատեցնեն, չէ՞, որ դրանք բարեբախտաբար կան:)) Կարևորը ձգտումն է ինքդ քո նկատմամբ առավելագույնին հասնելու»:

 


 


 

Մեկնաբանություն

Որոնում