Նունե Եսայանի մոսկովյան մենահամերգը հետաձգվում է․ Մոսկվայում դադարեցվել են զանգվածային միջոցառումները

  • Mar 12, 2020

Երեկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սաբյանինը հրաման է ստորագրել, համաձայն, որի մինչև ս․թ․ ապրիլի 10-ը մոսկվայում դադարեցվում են բոլոր զանգվածային միջոցառումները, որոնց ներկա են 5000-ից ավել մարդ։ Ըստ Մոսկվայի իշխանությունների, սրանք կանխարգելիչ գործողություններ են՝ կորոնավիրուսի տարածման վտանգը նվազեցնելու նպատակով։

Starnews.am-ը կապ հաստատեց երգչուհի Նունե Եսայանի հետ, հասկանալու համար, թե ինչ «ճակատագիր է» սպասվում իր՝ ապրիլի 4-ին կայանալիք մոսկովյան մենահամերգին և որոնք են լինելու նրա հետագա քայլերը։

Մեր հետ զրույցում երգչուհին հաստատեց համերգը հետաձգվելու մասին լուրերը՝ նշելով, որ այդ համերգասրահի հանդիսատեսների քանակը նույնպես անցնում է 5000-ը։

Հարցին, թե ինչ հետագա ընթացք է ունենալու նրա մենահամերգին կազմակերպման աշխատանքները, երգչուհին պատասխանեց․ «Ճիշտն ասած այս պահին դժվարանում եմ որևէ բան կանխատեսել։ Մի բան հստակ է․ իմ մենահամերգը հետաձգվում է ու միակ պատճառը Մոսկվայում իրականմացվող կանխարգելիչ միջոցառումներն են»։

Հարցին, թե երբ են պատրաստվում հայտարարել մենահամերգի օրվա մասին, Եսայանը նշեց․ «Մենահամերգը իրենց գործողությունների հետևանքով է հետաձգվել, իսկ դահլիճը համարվում է մոսկովյան «ամենազբաղված» դահլիճներից մեկը և այս պատճառով հաջորդ համերգի օրվա հետ կապված մեզ նրանք պետք է օր առաջարկեն։ Այս պահի դրությամբ նրանցից որևէ առաջարկի դեռ չենք ստացել։ Առաջին իսկ նորության դեպքում ես ինստագրամյան «ուղիղ եթերի» միջոցով կտեղեկացնեմ իմ հանդիսատեսին»։

 

 

Մեկնաբանություն

Որոնում