Նունե Եսայանը չի՞ պատրաստվում հրաժարվել 90-ականների աքսեսուարներից (լուսանկարներ)

  • Oct 05, 2019

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեացավ «Իմ Խաչը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որտեղ ռեժիսորը՝ Շավարշ Վարդանյանը, օգտագործել է իր արխիվից վավերագրական կադրեր, որոնք առաջին անգամ են ցուցադրվելու:
Ֆիլմը պատմում է 1991-1992 թթ․ Արցախյան պատերազմում ազատագրական պայքար մղած հայ մարդու մասին: Պատմության ֆոնին ձևավորվում է մեկ այլ պատմություն՝ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի կնոջ՝ Սոնայի միջև։ Նրանց սիրո պատմությունն իր դժվարություններով զարգանում է պատերազմի ֆոնին։
Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Սարգիս Գրիգորյանը, Երո Մուրյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը և այլք։
Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Շավարշ Վարդանյանն է, երաժշտությունը հեղինակել է Հայկոն, իսկ ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը։

 Ֆիլմի պրեմիերային ներկա էին շատ հայտնիներ, այդ թվում երգչուհի Նունե Եսայանը։ 

[arajin]


Երգչուհին այստեղ էլ, ինչպես իր էջի արևային ակնոցով գրեթե բոլոր լուսանկարներում չի փայլում ակնոցի ընտրության հարցում։ 
 


 

Նա կրում է դեռ 90-ականներին նորաձև համարվող արևային ակնոցներ։ 
 

Մեկնաբանություն

Որոնում