Ո՞ւմ հետ է Դավան փոխարինել Օլգա Բուզովային, ո՞վ է հայտնվել նրա անկողնում

  • Mar 24, 2021

 

Starnews.am-ն օրվա ամփոփումը սկսում Կորոնավիրուսի նոր թվերով, այսօր արձանագրվել է հիվանդության 801 դեպք, մահվան` 24: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեն Ինը և նրա կինը պատվաստվել են կորոնավիրուսից: Պատվաստվել են նաև Կորեայի կառավարության ինը անդամները: Եղանակի տեսությունն դեռևս չի ուրախացնում, մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռիո երկուհազարտասնվեց Օլիմիպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, ապրիլի վեցին կանցկացնի խառը մենամարտերում իր հաջորդ հանդիպումը: Այս մասին երեսունմեկ ամյա մարզիկը հայտնել է սոցցանցերում:

Այս տարի Օսկար մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարների: մրցանակաբաշխությունը տեղի կունենա մեկ ամիս անց: Կազմակերպիչները սկսել են ակտիվ պատրաստությունը միջոցառմանը: Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ արարողությունն առաջին անգամ անց կացվի միանգամից երկու վայրում` Լոս Անջելեսի կայարանում և Դոլբի թատրնում:

Սա միակ փոփոխությունը չէ, այս տարի արարողությունն անց կացվի առանց հաղորդավարների: Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո հայազգի երգիչ Դավան սկսել է հանդիպել իր օգնականի հետ: Բլոգերը իր մահճակալում անծանոթ աղջկա էր ցույց տվել, իսկ ուշադիր հետևորները պարզել էին, թե ով է գեղեցկուհին:

 

Մեկնաբանություն

Որոնում