Ո՞ւր է կորել Լիլիթ Հովհաննիսյանը /լուսանկարներ, տեսանյութ/

  • Mar 22, 2021

 

Ինչպես նախորդ շաբաթ նշել էինք հայ հայտնիների մոտ նկատելի ակտիվություն է սկսում, ավելին, շատերը նույնիսկ իրենց ակտիվությունը ողողել են հումորով, որը հետպատերազմական շրջանում միանշանակ չի նայվում: Հայ նորահայտնիների ակտիվությունը զարմանալի չի, կորոնավիրուսով պայմանավորված նրանց դադարը ինչ-որ ձևով պետք է լրացնեին, բայց զարմանալի է հայ շատ ավելի շատ հայտնի աստղերի լռությունը:

Starnews.am-ը փորձել է հասկանալ որտեղ է անհետացել բազմամիլինանոց հայ երիտասարդների սիրելի, համերգային համալիրներում անշլագով համերգներ ունեցող, հյուրախաղերի աստվածուհի Լիլիթ Հովհաննիսյանը: Լիլիթի արտագաղթելու վերաբերյալ որևէ հստակ տեղեկատվություն չկա, իսկ բոլոր հարցազրույցներում նա նշում է, որ Հայաստանում չէ քանի որ կամ հյուրախաղերի է կամ էլ երկրից դուրս է եկել որևէ նոր տեսահոլովակի նկարահանումների համար: Երբևէ ոչ երգչուհին, ոչ է նրա ամուսին պրոդյուսերը չեն հայտարարել, որ արտագաղթել են:

 

Լիլիթի պասիվությունը նկատելի է արդեն երկար ժամանակ: Որպես օրինակ կարող ենք նշել մեկ փաստ, որ Լիլիթ Հովհհանիսյանի յութուբյան էջի վերջին թարմացում արվել է մոտ 5 ամիս առաջ, որն իրենից ներկայացնում էր միայն կոչ ուղղված իր հետևորդներին, որով նա խնդրում էր աջակցել մեր զինվորներին: Այդ գրառմանը նախորդում է նրա 2019 թվականի համերգի տեսաձայնագրությունը: Որևէ նոր կատարած աշխատանքի մասին անոնս, կամ տեղեկատվություն նրա յութուբյան էջում չկա: Ավելի տխուր պատկեր է համացանցում Լիլիթ Հովհաննիսյանի պաշտոնական էջերում:

 

Որպես օրինակ կարող ենք նշել այն փաստը, որ սոցցանցերում երբեմնի ակտիվ երգչուհին Ֆեյբուք սոցիալական ցանցում իր վերջին գրառումը կատարել է 2020 թվականի նոյեմբերի 4-ին, որն իրենց յուրահատուկ կոչ էր ու ոչ ավելին, իսկ ինստագրամում նա վերջին անգամ լուսանկար է հրապարակել 2020 թվականի օգոստոսի 4-ին: Իսկ վերջին ժամանակների ամենաթրենդային հարթակում՝ Tik Tok-ում, Լիլիթ Հովհաննիսյանը նույնիսկ գրանցված չէ: Համեմատության համար պետք է նշենք, որ մինչև ստեղծագործական դադարը Լիլիթ Հովհաննիսյանը աչքի էր ընկնում բուռն ստեղծագործական գործունեությամբ, սոցցանցերում իր ակտիվությամբ, պրեմիերաների ու համերգների առատությամբ:

Թե ինչով է պայմանավորված Լիլիթի «մասնագիտական անհետացման» վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն կամ բացատրություն այս պահին չկա: Starnews.am-ի տեղեկություններով արդեն երկար ժամանակ է Լիլիթ Հովհհանիսյանը Հայաստանում չէ, մեր աղբյուրները չեն հաստատուը նրա արտագաղթի փաստը, բայց Հայաստանում չգնտվելու փաստը հաստատված է: Թե երբ նա նորից հանդես կգա նոր գործերով ու ակտիվությամբ այժմ պարզ չէ, բայց մեզ հայտնի է, որ նա պատրաստվում է մեծ բումով վերադարձին:

Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ «Հայ սուպերսթար» նախագծից: Նախագծի ավարտից հետո նա մեծ հաճույքով հարցազրույցներ էր անում և հանրությանը տեղեկացնում իր հետագա անելիքների մասին: Երգչուհին դադարեցրեց իր բուռ հանրային գործունեությունը, այն պահից երբ իր պորդյուսերը դարձավ ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, ով նույնպես «անհետացել է»:

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում