Ո՞վ է ստիպել հայ հայտնիներին հեռանալ ու չերևալ ասպարեզում

  • Mar 30, 2021

 

Starnews.am-ն այսօր ներկայացնում է հայ հայտնիների, ովքեր ժամանակին ամենամեծ  պահանջարկն ունեին: Նրանց երգերն անմիջապես հիթեր էին դառնում, սիրված ու հետաքրքիր էին կարողանում լինել առանց սոցիալական ցանցերի:

Սակայն ինչպես ամեն լավ բան, նրանց փառքն էլ երկար չտևեց: Մեկ  օր նրանք պարզապես լռեցին, դադարեցին նոր երգեր ներկայացնել:

Անդրե

Երգիչն առաջիններից էր, ով զգաց, թե ինչ է նշանակում ունենալ համառ երկրապագուներ, ովքեր գիշերում են մուտքի առջև և պատռում են արտիստի հագուստը՝ նրանից հուշ ունենալու համար:  Ֆենոմենալ փառքը մնացել է նախկինում, Անդրեն ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, դասավանդում է, ժամանակ առ ժամանակ էլ երգեր է թողարկում, բայց նախկին հաջողությունը չկա:

Սյուզի

«Քամի փչի» Սյուզիի հայտնիությունը ինչպես արագ սկսվեց, այնպես էլ արագ վերջացավ: Երգչուհին դադարեց երգել, նա պասիվ է նաև սոցիալական ցանցերում: Մի շրջան կար, որ Սյուզին աշխատում էր հեռուստաընկերություններից մեկում:

 

Ռիփփի

Նա հայկական շոու բիզնեսի ամենաանտաղանդ երգչուհիներից մեկն էր, ով երգել չգիտեր, սակայն փոխարենը գիտեր լավ մերկանալ: Մերկության շնորհիվ ձեռք բերած հաջողությունը, սակայն երկար չտևեց:

 

Սյուզի Մելիքյան

Մի շրջան կար, երբ Սյուզի Մելիքյանն անդադար տեսահոլովակներ էր նկարահանում, թեպետ հանուն արդարության նա նույնպես տաղանդով աչքի չէր ընկնում: Ամուսնություն, ապա ամուսնալուծություն և դրանից հետո լռություն: Սյուզին այս ընթացքում հասցրեց նաև դիմահարդար դառնալ, ակնհայտորեն նա չի գտնում իրեն:

 

Սուսաննա Պետրոսյան

Նրա աստղային ժամը կարճ տևեց, նա այդպես էլ  չունեցավ հաջողություն «Հայ սուպերսթարից» հետո: Ներկայումս ամուսնացել է և լռել: Ինչ խոսք, ևս մեկ ապացույց, որ նման նախագծերում հաղթելը բավարար չէ հետագա հաջողության համար:

Աստղիկ Սաֆարյան

Եվս մեկ երգչուհի, ով լավ սկսեց, սակայն հետաքրքիր չշարունակեց: Նա հիշվող էր, սակայն դա քիչ էր, պետք էին հիթեր, որոնց շնորհիվ հաջողությունը երկար կտևեր, սակայն Աստղիկին դա չհաջողվեց:


 

Մեկնաբանություն

Որոնում