Ո՞վ է Արցախում արված ու բավականին տարածված այս լուսանկարի հեղինակը

  • Jun 14, 2019

Այս տարի հունիսի 1-9-ը Արցախը հյուրընկալեց CONIFA Sportsbet.io Euro Cup 2019 մրցաշարը։ Առաջին տեղի համար պայքարեցին 12 թիﬔր, որոնք ներկայացնում են Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապﬕի, Արևմտյան Հայաստանի, Խաﬔրիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի, Պադանիայի ֆուտբոլային ֆեդերացիաները։

[arajin]

ԿՈՆԻՖԱ-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների ﬕջազգային կառավարող մարﬕն է, որը հիﬓադրվել է 2013թ.: Կազմակերպությունը ներառում է 54 ֆեդերացիաներ և համապատասխանաբար՝ 54 հավաքական թիﬔր: 2014 թվականից ԿՈՆԻՖԱ-ի հովանու ներքո սկսել են կազմակերպվել ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնություններ:

Մրցաշարի ընթացքում հրապարակվեց ու տարածվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի ու նրա տիկնոջ լուսանկարը, որը սիրվեց ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում ու երկու հայկական պետությունների սահմաններից դուրս։ 

[media]

 

Լուսանկարի հեղինակը երիտասարդ լուսանկարիչ Սարգիս Մկոյանն է։ 

StarNews.am-ի հետ հետ զրույցում հեղինակը նշեց, որ չէր սպասում, որ լուսանկարը նման տարածում կունենա, բայց շատ ուրախ է, որ կարողացել է իր փոքրիկ ավանդը ունենա միջոցառման հանրայնացման գործում։ 

Լուսանկարիչը միջոցառման ողջ ընթացքում եղել է Արցախում ու ներկայացրել մի շարք հաճելի պահեր։ 


 

Մեկնաբանություն

Որոնում