Դուք այսքան ժամանակ չէիք իմացել, թե ով է Հարություն Մովսիսյանի գեղեցկուհի դուստրը (տեսանյութ)

  • Apr 29, 2021

 

Տաղանդավոր դերասան Հարություն Մովսիսյանը միշտ փայլում է իր մարմնավորած դերերով, չնայած՝ «Որոգայթ» հեռուստանախագծից հետո նա մնաց Հովոյի կերպարի ազդեցության տակ և գուցե այնքան սիրվեց, որ արտիստին սկսեցին նմանատիպ դերեր առաջարկել:

Արտիստների անձնական և ընտանեկան կյանքը ոչ պակաս հետաքրքրում է հասարակությանը Հարությունն էլ բացառություն չէ, ում մասին անդրադարձերը վերջին շրջանում այնքան էլ բարի չէին:

Անցած տարին դերասանի և նրա ընտանիքի համար ծանր շրջան էր, կնոջ ̀ Գայանեի մոտ բժիշկները լյարդի չարորակ ուռուցք էին հայտնաբերել, առաջին վիրահատությունը կատարել էին Երևանում, այնուհետև նա քիմիաթերապիայի կուրս է անցել Մարսելում, որտեղ նրան խնամում էր դուստրը ̀ Լուսինեն: 

Հարություն Մովսիսյանը այս առիթով մեկ անգամ նշել է. «Քաղցկեղ է, շատ դժվար է, պայքարում ենք կյանքի համար»:

Այսքանով ընտանիքի խնդիրները չեն ավարտվել,  դերասանը վարակվել էր Կորոնավիրուսով և ստիպված եղել էր դադարեցնել նկարահանումները, ավելին ̀ նա հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում:

Հարությունը երկու զավակ ունի ̀ տղա և աղջիկ, թերևս նրանց մասին հանրությունը իմացավ երբ Լուսինեն ̀ դուստրը ժամանեց Հայաստան: Լուսինեն արդեն մի քանի տարի է ապրում է Ֆրանսիայում և սովորում է «Մարսելի Ազգային կոնսերվատորիայում», աշխատում է, որպես թարգմանչուհի:

Starnews-ը ներկայացնում է Հարություն Մովսիսյանի գեղեցկուհի դստերը:

 

Մեկնաբանություն

Որոնում