10.000 դրամի համար զոհվածների հիշատակը պղծող երգիչները

10.000 դրամի համար զոհվածների հիշատակը պղծող երգիչները

Ամփոփելով ֆեյսբուքում իրենց գովազդող հայտնիներին ու պատերազմի ժամանակ նույն «սրտացավորեն» գովազդվող հայտնիներին ամեն անգամ համոզվում եմ, որ նրանց «նմանը չկա»: Դեկտեմբերի 31-ին ռեստորաններում տեղ ու դադար չկար, իսկ երգիչները ամեն ինչ անում էին, որ իրենց անորակ երգերով բարձր պահեին ազգիս տրամադրությունը: ԴՈՒՔ ՄԱՐԴ Ե՞Ք, թե ի՞նչ...ո՞նց եք կարողացել բերաններդ բացել ու ֆանագրամայի տակ տժժացել, ո՞նց եք կարողացել ուրախ երգեր երգել ու հետն էլ պարել: Ո՞նց... Դուք տասը հազար դրամի մեռածներ, էժան ու ցածր երգիչներ, գոնե զոհվածների, անհետ կորածների ու գերիների ծնողներից ամաչեիք: Դուք նրանց կյանքի գնով եք բեմում՝ կարմիր ու վառ շրթներկով, կապիկություն անում: Ափսոս, որ Եռաբլուրում չէիք, ափսոս, որ ձեր տեղը «կլուբն» ա… ափսոս... ու ափսոս, որ տղերքը զոհվեցին ձեր նմանների կյանքի համար...

Հ.Գ. ձեր չակերտավոր բարեգործական ծրագրերն էլ էր PR՝ բարեգործություն անում են լուռ՝ առանց ավելորդ տեսախցիկների ու ցինիզմի:


 

Մեկնաբանություններ