16-ամյա հայ տղան Ну-ка, все вместе! շոուի ժամանակ ոտքի է հանել ժյուրիի բոլոր 100 անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

16-ամյա հայ տղան Ну-ка, все вместе! շոուի ժամանակ ոտքի է հանել ժյուրիի բոլոր 100 անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Россия1 հեռուստաալիքով մեկնարկած Ну-ка, все вместе! շոուի նոր եթերաշրջանի առաջին թողարկման ժամանակ ժյուրիի բոլոր 100 անդամները 16-ամյա Գարիկ Զաբելյանի ելույթի ժամանակ ոտքի են կանգնել: Ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ելույթի տեսանյութը և գրել.

«Հենց առաջին եթերի ժամանակ 16-ամյա Գարիկ Զաբելյանն իր հիասքանչ ձայնով և Ուիթնի Հյուսթոնի ստեղծագործության անիրական կատարմամբ ոտքի կանգնեցրեց բոլոր 100 երաժշտական փորձագետներին: Առհասարակ, այս եթերաշրջանը անհավանական հզոր է. շատ տաղանդավոր մասնակիցներ են, և ես որոշել եմ ամեն հաղորդումից հետո իմ էջում տեղադրել ամենավառ մասնակիցների ելույթները: Այսպիսով` Գարիկ Զաբելյանն առաջին ֆինալիստն է»։

Մեկնաբանություններ