2,5 ամսում 25 կգ նիհարեցի.... Նաիրա Մովսիսյանը՝ բացահայտել է նիհարելու գաղտնիքը

2,5 ամսում 25 կգ նիհարեցի.... Նաիրա Մովսիսյանը՝  բացահայտել է նիհարելու գաղտնիքը

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ուսանողական տարիներից մինչև օրս տարատեսակ սննդակարգեր է պահել, որպեսզի ազատվի ավելորդ քաշից: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է իր դիետաների, ժամանակին 58 կգ լինելու, հիմա 90 կգ կշռելու և իրեն ինքնավստահ զգալու մասին:

Նաիրայի խոսքով՝ մինչև համալսարանն ընդունվելը կատարյալ էր, 168 սմ հասակի դեպքում 58 կգ: «Հետո կուրսղեկս, բոլոր ռեժիսորներն անընդհատ ասում էին, որ նիհարեմ, ինձ թվաց, որ շատ գեր եմ: Բայց ես ոչ թե սկսեցի նիհարել, այլ ավելի շատ ուտել, քաշս ավելացավ: Տարիների ընթացքում մարմինս իմ ձեռքում խաղալիք էր դարձել: Երբ ռեժիսորներին պետք էր, նիհարում էի, երբ պետք չէր, գիրանում: Նրանցից մեկը նույնիսկ ծնկաչոք խնդրում էր, որ նիհարեի: Ինձ հոգեբանորեն շատ են ճնշել, օրերով լացել եմ, ինձ համար սա ամենացավոտ թեման է: Թե՛ ռեժիսորները, թե՛ ծանոթներս ասել են, որ «թափով» եմ, իսկ ժամանակին «ծիտ» էի: Արդարության համար պետք է ասեմ, որ նաև ընկերներ եմ ունեցել, որոնք ինձ ընդունել ու սիրել են անկախ իմ քաշից»,- պատմեց նա:

Դերասանուհին անկեղծացավ, որ եղել է պահ, երբ սիրելիի ծնողները ևս անդրադարձել են իր քաշին: «Կողակցիս ծնողները քաշիս հետ կապված վատ ձևով էին արտահայտվել: Լսելով նեղսրտեցի, բայց ես կարող եմ նիհարել, իսկ նրանց տեսակը չի փոխվի: Ինչ վերաբերվում է իմ կողքի տղամարդուն, ես ծնողներին չեմ խառնում նրա հետ: Նույնիսկ, երբ ընկերուհուս ծնողներն ինձ դուր չգան, դա չի ազդի մեր հարաբերությունների վրա, կարող եմ հանգիստ շփվել ընկերուհուս հետ»,- ասաց նա:

Ըստ Նաիրայի՝ ժամանակին 3 ամիս միայն ձմերուկ է կերել, ձմերուկի ֆրեշ խմել և նիհարել մոտ 30 կգ: «Դրանից հետո ինքս ինձ համար սննդակարգ կազմեցի, այդ ժամանակ նման ընկերություններ դեռ չկային: 2,5 ամսում 25 կգ նիհարեցի, զուգահեռ գնում էի լողի, շեյփինգի, պարի: Ուսումնասիրություններ էի արել, ամեն ինչ ինքնուրույն անում էի: Բայց հիմա իմ սննդակարգը չեմ պահում, որովհետև դա ժամանակի հետ է կապված, պետք է այդքան ուտեստներ պատրաստեմ, հիմա դիմել եմ հատուկ ընկերության: Հետաքրքիրն այն է, որ ամենանիհար ժամանակ ինձ ոչ մի դեր չէին տալիս, ինչն ապացուցում է, որ դրա պատճառն ավելորդ քաշս չէ: Հենց նիհարում եմ, ռեժիսորները մոռանում են, թե ինչ էին ասել»,- նշեց Նաիրան:   

Դերասանուհին ասաց, որ հիմա կշռում է 90 կգ, բայց այդ թիվն օրեցօր փոխվում է:  «Աշխատում եմ լավագույն մազիչներից մեկի հետ, նա հասկանում է իմ լեզուն, հոգատար է: Ես միայն սննդակարգն եմ պահում: Չեմ մարզվում, որովհետև ժամանակ չունեմ։ Խախտումներ չեմ անում, կարողանում եմ հանգիստ դիմանալ: Առհասարակ, տարիների ընթացքում եղել է, որ կոտրվել եմ, բայց կամքիս ուժն ավելի հզոր է գտնվել: Մի անգամ ինձ տորթ էին նվիրել, վրայի մարցիպանով զարդարանքն այնքան երկար պահեցի սառնախցիկում, մինչև նիհարեցի, բայց այն արդեն ուտելու ենթակա չէր»,- պատմեl է նա:


 

Մեկնաբանություններ