5 զոհ և 9 վիրավոր. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացնում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարից

5 զոհ և 9 վիրավոր. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացնում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարից

Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: 

  

Կան 5 զոհ և 9 տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԱԻՆ կայքում հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ բախման հետևանքով մեքենաներից մեկն այրվել է:

Մեկնաբանություններ