6-րդ հարկից ընկած փոքրիկի բուժումն ավարտված է. տղայի մոտ ամեն ինչ կարգին է (լուսանկարներ)

6-րդ հարկից ընկած փոքրիկի բուժումն ավարտված է. տղայի մոտ ամեն ինչ կարգին է (լուսանկարներ)

Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր:

Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է: Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում, մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից: Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոսեցը կարելի է համարել ավարտված: 

Image may contain: 1 person, smiling, sitting  

Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին»:

Image may contain: 4 people, people smiling, people sitting and indoor

շարունակութունը՝ այստեղ 

Մեկնաբանություններ