Ադրբեջանը գյուղը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով այն թիրախ (Լուսանկար)

Ադրբեջանը  գյուղը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով այն թիրախ (Լուսանկար)

Razm.info-ն ներկայացրել է արբանյակային լուսանկար, որում երևում է՝ Ադրբեջանի Զինված ուժերն իրենց հրետանային մարտկոցների դիրքերը տեղակայել են Դոնդար Ղուշչու գյուղի շրջակայքում՝ այսպիսով հերթական անգամ թիրախ դարձնելով սեփական բնակչությանը.

«Արբանյակային լուսանկարների հիման վրա ձեզ ենք ներկայացնում Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են:
Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել», - գրում է Razm.info-ն: 


 

Մեկնաբանություններ