Անելյա ջան, տկլորանում ես, հետո էլ բողոքում՝ մարդիկ արժանի չեն տեսնելու և գնահատելու գեղեցիկը, հանգիստ նստի տեղդ (լուսանկար, տեսանյութ)

Անելյա ջան, տկլորանում ես, հետո էլ բողոքում՝  մարդիկ արժանի չեն տեսնելու և գնահատելու գեղեցիկը, հանգիստ նստի տեղդ (լուսանկար, տեսանյութ)

 

Դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր, կիսամերկ ֆոտոշարք էր իրականացրել, որտեղ մինչև գոտկատեղն առանց հագուստի էր և ձեռքերով փակել էր կուրծքը: Լուսանկարները հրապարակել էր, կարճ ժամանակ անց հեռացրել, մի բան էլ մարդկանց վրա մուննաթ եկել` ասելով հետևյալը.

«Մեծ ագրեսիա նկատեցի, այդ պատճառով էլ հեռացրի լուսանկարները, մարդիկ արժանի չեն տեսնելու և գնահատելու գեղեցիկը »:

Անելյա ջան, եթե 20 տարեկանում համարձակություն ունես մերկանալու՝ շատ լավ  իմանալով, որ ապրում ես ավանդապաշտ հասարակության մեջ, ուրեմն՝ մուննաթ գալուց առաջ, հիշի, որ մարդիկ էլ  իրենց կարծիքն ասելու իրավունք ունեն:

Եթե էդքան նեղվում ես, ուրեմն՝ լուսանկարվի մերկ ու թաքուն պահի, համ էլ լավ կլինի չմոռանաս, որ Հայաստանի միակ գեղեցկուհի չես, միայն թե շատերը չեն մերկանում իրենց գեղեցկությունն ընդգծելու համար:


 

Մեկնաբանություններ