Անժելա Սարգսյանը՝ Գայանե Ասլամազյանի ամուսնալուծության մասին գրառմամբ ավելի շատ ա՞ղ է լցնում նրա վերքի վրա

Անժելա Սարգսյանը՝ Գայանե Ասլամազյանի ամուսնալուծության մասին գրառմամբ ավելի շատ ա՞ղ է լցնում նրա վերքի վրա

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը երեկ խախտեց լռությունն ու խոսեց ամուսնալուծության մասին։ Դերասանուհին սոցիալական ցանցում հրապարակված տեսագրությամբ հաստատեց, որ 10 ամսից ավելի է՝ ամուսնալուծված է եւ որ նախկին ամուսինը գտնվում է կալանավայրում։

  

Համացանցում աղմուկ բարձրացրած թեմային անդրադարձել է դերասանուհի Անժելա Սարգսյանը։ Նա Facebook-յան գրառմամբ հայտնել է, որ Գայանեի համար շատ է ցավում եւ աղոթում է, որ Աստված օրհնի նրան։

«Հերիք ա, հերիք ա ինձ ուղարկեք նմանատիպ screenshot-եր եւ տեքստեր, որ ուրախ եք։ Ես չեմ ապրում անցյալով եւ ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։ Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախն ունեցեք, երբ դատում եք ուրիշին։ Ոչ մեկս մաքուր չենք եւ ապահովվագրված չենք այս կյանքում։ Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ եւ աղոթում, որ Աստված օրհնի իրեն, այս երկրում անչափ դժվար է միայնակ կնոջ համար 0-ից կյանքը սկսելը։ Թող Աստված ողորմի բոլորիս...»,- գրել է դերասանուհին։

Սակայն screenshot-ը էջում տեղադրելով դերասանուհին կարծես ոչ թե ցույց է տալիս, որ ներել , այլ ընդհակառակը, կարծես ավելի է նման կերպ փորձում ցավացնել նախկն ընկերուհուն։ Իսկապես ներած ու սրտացավ մարդը այս կերպ չէր վարվի։ Համենայն դեպս այս screenshot-ը հաստատա չէր տեղադրի իր էջում։ 

Մեկնաբանություններ