Արմենչիկն ու կինը՝ Լուսինեն սպասում են իրենց երրորդ երեխային․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգիչ Արմենչիկն ու կինը՝ Լուսինեն, սպասում են իրենց երրորդ երեխային։ Երգիչն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել կնոջ և երեխաների հետ, որտեղ երևում է, որ միջոցառում են կազմակերպել փոքրիկի սեռն իմանալու համար։Այդ առթիվ Արմենչիկի կնոջ ձեռքում փուչիկ է, որի միջոցով էլ պետք է պարզեն երեխան տղա՞ է, թե՞ աղջիկ։ Երգիչը տեսանյութն այդպես էլ մակագրել է՝ «Տղա՞, թե՞ աղջիկ», բայց չի բացահայտել փոքրիկի սեռը։
Մեկնաբանություններ