Արփի Գաբրիելյանի առաջնեկի ծնունդից հետո բացառիկ լուսանկար է հրապարակել (լուսանկար)

Արփի Գաբրիելյանի առաջնեկի ծնունդից հետո բացառիկ լուսանկար է հրապարակել (լուսանկար)

Հուլիսի 4-ին լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի առաջնեկը՝ Ռոբերտը։ Նորաթուխ մայրիկն  անգամ որդու հետ միայն մեկ  լուսանկար է հրապարակել


 Նա քնած որդու հետ տեսանյութ է հրապարակել՝ ամուսնու հայտնի օրորոցայինով։ 

 

Իսկ այսօր դերասանուհին դեռ հղի լուսանկար է հրապարակել ու շնորակալություն հայտնել իր բժշկին։ 

Երեխայի ծնունդն իսկական հրաշք է... Իսկ այդ հրաշքն իրականանում է այն բժշկի օգնությամբ, ում ընտրել և վստահել ես։
Բժիշկ Անդրանիկ Պողոսյան՝ մի մարդ, ում շնորհիվ ես զգացի անբացատրելի երջանկության մի զգացում՝ ես մայր դարձա... մի մարդ, ով բազմաթիվ կանանց մայրության բերկրանք է պարգևել ։ Շնորհակալ եմ Ձեզ անչափ Անդրանիկ Պողոսիչ ։
Ուզում եմ իմ մեծագույն շնորհակալությունը հայտնել Էրեբունի ԲԿ-ի ողջ անձնակազմին, բոլոր
բուժաշխատողներին, Հատուկ շնորհակալություն
Ալլա Քուշկյանին՝ նման լավ վերաբերմունքի համար...   Եվ իհարկե շնորհակալ եմ հազարավոր շնորհավորանքների , մաղթանքների , ջերմ ու բարի խոսքերի համար, որոնք ես մինչ օրս ստանում եմ Ձեզնից սիրելիներս...  Թող որ ձեր բարի մաղթանքները կրկնապատիկ Ձեզ վերադառնան,- գրել է նա։ 

Մեկնաբանություններ