Ասում եք՝ ինչի՞ են չարացել հերոսների ծնողները, ասեմ՝ որովհետև ձեզ չի հետաքրքրում մեր տղերքի դիերը, անհետ կորածների ճակատագրերը

Ասում եք՝ ինչի՞ են չարացել հերոսների ծնողները, ասեմ՝ որովհետև ձեզ չի հետաքրքրում մեր տղերքի դիերը, անհետ կորածների ճակատագրերը

Արցախի պատերազմում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ասում եք՝ ինչի՞  են չարացել հերոսների ծնողները, ասեմ՝ որովհետև ձեզ չի հետաքրքրում մեր հերոս տղերքի դիերը, մեր անհետ կորածների, գերիների ճակատագրերը, դուք կարող եք հանգիստ սրտով քարոզարշավ անել, գինու փառատոն անել և էլի նման բաներ, էտ գումարները որ էդպես ճոխ֊ճոխ ծախսում եք նման բաների վրա, դիրքերը կահավորեք, տղերքի անվտանգությունը ապահովեք դիրքերում, թե գիտեք մի երկու փնթի ավագանի, որ իրենց մոմենտով խանգարեցին մեր հերոսների հուշարձանի նախաձեռնությունը վերջացավ... 

Արդեն մի քանի ամիսա անցել, դեռ չեք կարողանում նամակիս պատասխանեք քաղաքապետարան, շատ բան ունեմ ասելու, բայց ամեն բան իր ժամանակին ու լսեք էջս չսարքեք ինքնահաստատման հարթակ»։


 

Մեկնաբանություններ