Ասում էր՝ արխային, ինձ մեռնել չկա․ 8 երեխաների հայր կամավորը զոհվել է առաջնագծից տուն դառնալիս

Ասում էր՝ արխային, ինձ մեռնել չկա․ 8 երեխաների հայր կամավորը զոհվել է առաջնագծից տուն դառնալիս

Hraparak.am-ը գրում է՝ 

Հոկտեմբերի 10-ին զոհվել է կամավոր կերպով առաջնագիծ մեկնած 44-ամյա Արման Արզումանյանը։ Նա 8 երեխաների հայր էր, որից 5-ը անչափաս են։

Զոհվածի կինը՝ տիկին Գայանեն պատմում է, թե ամուսինը մինչեւ ռազմաճակատ մեկնելն ինչ ապրումներ է ունեցել։

«Ինքը 15 տարեկանից կռվող է եղել, կամավորական գնացել է, 90-ականներին եւ քառօրյային մասնակցել է։ Իր 6 ամսական երեխային թողեց վերակենդանացման բաժանմունքում, գնաց։ Գնացել է Ղարաբաղ, ինձ զանգել, ասել է՝ պատերազմ եմ եկել։

Ես չեմ համբերում, դուրս եմ գնում հիվանդանոցից, գալիս, տեսնում եմ, որ ինքը պատրաստ է կռվին։ Միշտ ասում էր՝ կռիվ եղավ, ես առաջինն եմ։ Սիրտը կանգնում էր, ասում էր՝ մեր ջահելները կոտորվեն, Փաշինյանն ի՞նչ ա մտածում, որ մեզ չի տանում։ Ինքը ԵԿՄ-ից էր։ Ջոկատով չգնաց, կամավորական գնաց։ Ճամպրուկը վաղուց պատրաստել էր, վայենի շորերով քնում-արթնանում էր։

Այդ առավոտը, որ Փաշինյանը հայտարարեց՝ հավաք է,գնաց։ Մենք չենք ասել՝ մի գնա, բա էս 8 էրեխեքն ո՞ւմ են նայում։ Օրը մի անգամ էր զանգում, ասում էր՝ արխային, ինձ մեռնել չկա։ Ինքը 4-5 օր սոված ծարավ դաշտի մեջ է մնացել, զանգեց, ասեց՝ հնարավոր է փոխարինվենք, մի ջոկատ ուղարկել են, մենք կգանք մեկ օրով։ Գալիս, հասնում են, ճանապարհին անօդաչու սարքը խփում է Հադրութի ճանապարհին, «Ուրալը» ընկնում է ձորը»,-հիշում է կինը։

15 օր է անցել ամուսնու մահից, նրանց այցելել է մեկ բարերար։ Ընտանիքն ունի սոցիալական խնդիրներ․ «Ունենք էլի շատ խնդիրներ։ Այս պահին մեծ խնդիրներ չունեմ, միայն ձմեռվա»։


 


 

Մեկնաբանություններ