Լիլիթ Հովհաննիսյանի հղիության բացահայտման, Հրաչի հայր դառնալու, Զառայի և Գոհարի բաժանությունների, Արա Մարտիրոսյանի և վրացի մոդելի սիրավեպի, Սամվել Ալեքսանյանի կնոջ տարեդարձին տժժացող հայտնիների մասին. շաբաթվա աստղային ամփոփումը

  Լիլիթ Հովհաննիսյանի հղիության բացահայտման, Հրաչի հայր դառնալու, Զառայի և Գոհարի բաժանությունների, Արա Մարտիրոսյանի և վրացի մոդելի սիրավեպի,  Սամվել Ալեքսանյանի կնոջ տարեդարձին տժժացող հայտնիների մասին. շաբաթվա աստղային ամփոփումը

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Շաբաթը սկսում ենք ուրախալի լուրով: Լիլիթ Հովհաննիսյանը, ով չնայած երկար ժամանակ հերքում էր Starnews-ի տեղեկությունը, որ ինքը բալիկի է սպասում, վերջապես հաստատեց անհերքելին: Հիշեցնենք, որ այդ լուրի մասին  առաջինը հենց Starnews-ն էր տեղեկացրել, թեպետ դրանից հետո մենք Լիլիթի թիմից սպառնալիքներով նամակ էինք ստացել, ինչին ի պատասխան՝ խնդրել էինք մեր տեղեկությունը չհաստատող ապացույց ներկայացնել: Ժամանակը ամեն բան իր տեղը գցեց, ապացույցը ներկայացվեց, սակայն եղավ մեր օգտին: Ինչևէ, շնորհավորում ենք և երգչուհուն մաղթում ենք թեթև հղիություն:

Արագիլը, սակայն այցելել է ոչ միայն Լիլիթ Հովհաննիսյանին, այլև հաղորդավար Հրաչ Մուրադյանին և նրա կնոջը: Հաղորդավարը նախ հայտնեց, որ իրենք սպասում են իրենց առաջնեկին, ապա օրերս նաև ներկայացրեց անչափ հուզիչ տեսանյութ, որում ինքը տեղակացնում է իր մորը տատիկ դառնալու մասին:

Նշենք, որ Հրաչի ընտրյալը ամերիկաբնակ Անաշե Խոդավերդին է։ Նա պրոդյուսեր է, ով տարբեր նախագծերի շրջանակներում համագործակցում է հայ հայտնիների հետ։ Հաղորդավարն ամուսնության մասին հայտնել էր 2019 թվակակին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման եթերում։

Ի դեպ, ամեն բան կարգին է նաև Զառա Սահակյանի ընտանիքում:  Դերասանուհին Starnews-ի հետ զրույցում հերքել է այն տեղեկությունը, որի համաձայն՝ ինքն ամուսնալուծվել է:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե մարդիկ շատ են ցանկանում, արագի մեջ կբաժանվեմ, որ իրենց ուրախացնեմ»,-Starnews-ին ասել է Զառան:

Ամեն ինչ լավ է նաև իրենց սերը գաղտնի պահող Գոշի ու Մաշայի մոտ, պարզապես այս շաբաթ էլ Starnews-ը հերթական անգամ բռնացրեց նրանց նույն վայրում հանգստանալիս: Չնայած մեր անհերքելի ապացույցներին՝ նրանք շարունակում են պնդել, որ միասին չեն:

Իր և Արա Մարտիրոսյանի սիրավեպի լուրերի մասին այս շաբաթ խոսել է նաև վրացի հայտնի մոդել Թամունա Գաբունիանը, ով հայ լսարանին հայտնի է Արա Մարտիրոսյանի «Моя» տեսահոլովակից: Մոդելը Երևանում էր, որպեսզի ներկա գտնվեր Արա Մարտիրոսյանի մենահամերգին: Նրանց հաճախ կարելի է միասին տեսնել, սակայն մոդելը հերքում է իրենց սիրավեպը, թեպետ Երևանում գտնվելիս շքեղ ծաղկեփնջեր էր ստանում՝ չբացահայտելով՝ թե ում կողմից:

Տեսնելով շոուբիզնեսյան այս սիրո ալիքը՝ ամերիկաբնակ Էմմին էլ որոշեց այլևս չթաքցնել իր ամուսնուն: Նա սկսել է ժամանակ առ ժամանակ ցուցադրել նրան, իսկ մինչ այդ փորձում էր ամուսնուն ներկայացնել միայն մասնակի՝ պդնելով, որ նա չի սիրում հանրային կյանք:

Իսկ իրենց սերը հանրությունից երբեք չթաքցնող Սոֆյա Պողոսյանը և Աշոտ Տեր-Մաթևոսյանն այս շաբաթ էլ աչքի ընկան սիրո հանրային դրսևորմամբ: 

Շաբաթվա ուրախալի լուրերի կողքին աչքի ընկավ նաև հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը: Նա Դուբայից լուսանկարներ է հրապարակել և խոսել ամուսնալուծության մասին՝ նշելով, որ իրեն շատ կանայք են դիմում այդ խնդրով:

Ըստ Գոհարի՝ շատ կանայք գանգատվում են, որ շատ տարբեր են ամուսնուց, միմյանց չեն հասկանում:

Գոհարի կարծիքով՝  այս խնդիրը հանդիպում է 90 % ընտանիքներում, աշխարհը փոխվել է, կանայք ներկայումս շատ են վաստակում, հոգում են ընտանիքի ծախսերը, իրենց ուսերին մեծ բեռ են վերցնում, սակայն հոգատարության եւ սիրո փոխարեն ստանում են միայն քննադատություն: 

Դժվար է ասել՝ սա ուշադրություն գրավելու միջո՞ց է Գոհարի համար, թե՞ նաեւ իր անձնական խնդիրն է:  

Ինչպես միշտ՝ այս շաբաթ էլ Starnews-ը բացահայտեց աստղերի ընտանիքի անդամներին:

Ինչպես նաև փորձեց պարզել, թե որտեղ է կորել սիրված դերասանուհի Արմինե Պողոսյանը:

Նշենք նաև, որ մայիսի 4-ին գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի տարեդարձն էր: 

Այս առիթիվ Շողերինան մեծ խնջույք էր կազմակերպել եւ հրավիրել հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչների, որոնց հետ նա բավական մտերմիկ հարաբերությունների մեջ է:  

 Բարի հանգիստ ձեզ, մենք շարունակենք աշխատել, դուք հանգստացեք ու երկուշաբթի նորից կկարդաք մեզ:

Իսկ եթե ուզում եք աստղային նորությունների մասին առաջինը տեղեկանալ, ապա հավանեք մեր ֆեյսբուքյան էջը, իսկ հուզիչ, սեքսուալ, բարի ու մանկական աստղային տեսանյութերին կարող եք հետևել մեր յութուբյան էջում:


 

Մեկնաբանություններ