Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է․ տեսանյութ

Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է․ տեսանյութ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր տոնում է իր ծննդյան 32-ամյակը:

Նա ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին, Երևանում, սակայն կյանքի առաջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում, քանի որ հայրը՝ Համլետ Հաբեթնակի Մխիթարյանը, ով Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ էր, 1990-ականներին հանդես է եկել ֆրանսիական թիմերում։ Հոր անժամանակ մահից հետո Հենրիխ Մխիթարյանը ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան: Նա փոքր տարիքից երազել է դառնալ ֆուտբոլիստ, ինչպես իր հայրը, և հասել է իր նպատակին:

Ներկայացնում ենք Հենրիխ Մխիթարյանի լավագույն գոլերը․

Մեկնաբանություններ