Բեն Ավետիսյանն ամուսնացել է

Bravo.am-ը գրում է.
Սերիալներից եւ սիթքոմներից հայտնի Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանն ամուսնացել են: Փեսան եւ նորահարսիկը սոցցանցային իրենց էջերում կիսվել են հարսանեկան առաջին լուսանկարով:
«Աստծո օրհնությամբ դարձար իմ կինը», - գրել է դերասանը:
«Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է։ Հավատացեք նրան։ Միայն դա կարող է ստիպել մարդուն սարեր շրջել, երկնքից աստղեր իջեցնել ...», - նշել է Դիանան:
Զույգը նշանադրվել էր 2020 թվականի ամռանը՝ չորս տարի ընկերություն անելուց հետո:
Մեկնաբանություններ