Ճաշակ բաժանելուց Եվա Ռիվասին մոռացել են կանչել (տեսանյութ)

Ճաշակ բաժանելուց Եվա Ռիվասին մոռացել են կանչել (տեսանյութ)

Եվա Ռիվասին հայ հանդիսատեսը ճանաչեց դեռ տարիներ առաջ, երբ իր «Apricot Stone» երգով գնաց «Եվրատեսիլ»: Բարձրահասակ երգչուհին երկար վարսերով, երբեմն անհամադրելի հագուստով դարձավ լրատվամիջոցների թիրախը:

Նրան քննադատում էին և քննարկում որպես ամենաանճաշակ երգչուհի, ով, իհարկե, ոճաբանների հետ աշխատելու կարիք ուներ:

Ավելի վաղ մամուլում հայտնվեցին լուսանկարներ Եվայի ծիգռովկա, լաքից երկարաճիշտ կոշիկների, վատ համադրությամբ լուքերը: Անկհայտ էր նաև, որ երգչուհին մորթու սիրահար էր, որն էլ համադրում էր տարօրինակ տաբատների հետ, ինչ վերաբերվում է երգչուհու երեկոյան զգեստներին, դրանք փայլերով, քարերով և պսպղուն էին, որոնք երբեմն ոչ եթերային էին:

Մամուլում քննարկվում էր ոչ միայն Եվայի հագուստը, այլև վարսերի և դաջվածների ընտրությունը: Հայաստանից գնալուց հետո Եվան կտրուկ փոխեց ոճը, չափազանց կարճ կտրելով վարսերը և ավելացնելով նոր դաջվածքները: Այդ ժամանակ էլ նա կրկին հայտնվեց մամուլի թիրախում:

Starnews-ը ներկայացնում է երգչուհու ամենաաչքի ընկնող լուքերը:


 

Մեկնաբանություններ