Չենք լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ մեր անունից կամ ստորագրել որևէ փաստաթուղթ. Տիգրան Ներսիսյան

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք ՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ Տիգրան Ներսիսյանս և Նելլի Խերանյանս, հայտարարում ենք, որ.
1. Չենք լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ մեր անունից, բանակցել կամ ստորագրել որևէ փաստաթուղթ,
2. Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ազգի կամքը, գտնվում և գործում է ՀՀ օրենքներից դուրս,
3. Նրա կողմից ստորագրած որեւէ միջազգային փաստաթուղթ չի կարող ունենալ իրավազորություն եւ ենթակա չէ կիրառման ՀՀ ինքնիշխան տարածքում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ».
Մեկնաբանություններ