Դու էլ միացար այն հայորդիներին,ովքեր բռնեցին հավերժի ճամփան

Դու էլ միացար այն հայորդիներին,ովքեր բռնեցին հավերժի ճամփան

Խորը վշտի, անասելի մեծ ցավի զգացումով սկսեցինք մեր այսօրվա դասապրոցեսը.մեր դպրոցի լավագույն սան Արեն Հովհաննիսյանի զոհվելու մասին լուրը ցնցեց բոլորիս։
Մեր բարի՛, խելացի՛,համարձա՛կ տղա,մեր հերո՛ս որդի,փառք ու պատիվ քեզ, դու էլ միացար այն հայորդիներին,ովքեր բռնեցին հավերժի ճամփան` ծանր վիշտը ուղեկից դարձնելով հարազատներին։
Դժվար է հավատալ ու գրել այս խոսքերը. դու հավերժ կենդանի կլինես մեր սրտերում։
Մենք մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ծնողներին,հարազատներին,ընկերներին։Անփարատելի է ձեր ցավը, մեր ցավը, և սփոփանքի ոչ մի խոսք չի մեղմի այն։
ՊԻ՛ՆԴ ԵՂԵՔ։

Ղուկասավանի միջնակարգ  դպրոցի կոլեկտիվ


 

Մեկնաբանություններ