Ձյուն է գալու. ջերմաստիճանը կտրուկ կնվազի 8-10 աստիճանով

Ձյուն է գալու. ջերմաստիճանը կտրուկ կնվազի 8-10 աստիճանով

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։

 

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։

Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։  

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։  

Երևան քաղաքի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.20C (1974 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.30C (1969 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` 9.70C  


 

Մեկնաբանություններ