Ձյունիկը որդուն օրիգինալ ու զվարճալի դիմելաձև է ընտրել (լուսանկար, տեսանյութ)

Ձյունիկը որդուն օրիգինալ ու զվարճալի դիմելաձև է ընտրել (լուսանկար, տեսանյութ)

Ինստագրամից հայտնի Ձյունիկ Վարդանյանը, որը նաև դերասանական գործունեություն էր ծավալում, հուլիսի 27-ին մայրիկ է դարձել։

Նրա և ամուսնու՝ Մեսրոպի առաջնեկը ծնվել է Գերմանիայում, ուր ամուսինները մեկնեցին Ձյունիկի հղիության վերջին շրջանում։

Նորաթուխ ծնողները փոքրիկին տվել են Խաչատուր անունը։ 

Երեխայի ծննդից ժամեր անց Ձյունիկն Ինստագրամում լուսանկար էր հրապարակել ամուսնու և բալիկի հետ ու մակագրել. «Մեր ամենամեծ երազանքն ու սպասված հրաշքը»։


 

 

Իսկ այսօր Ձյունիկն արդեն որդու հետ հոլովաներ է հրապարակում, թեև երեխայի դեմքը դեռ չույց չի տվել։
Ընտանիքն արդեն վերադարձել է Երևան ու այստեղ նշել որդու 1 ամսականը։  
Թեև Ձյունիկն արդեն որդու հետ զբոսնում է Երևանում, սակայն շարունակում է որդու դեմքը թաքցնել հետևորդներից։  Իսկ այսօր նա հետաքրքիր հոլովակ հրապարակելով ցույց է տվել, թե ինչպեսէ նա կոչում իր որդուն։ 

Մեկնաբանություններ