Եկամտի բարձրացում չի լինի. ինչ է սպասվում 2021 թվականին կենդանակերպի նշաններին

Եկամտի բարձրացում չի լինի. ինչ է սպասվում 2021 թվականին կենդանակերպի նշաններին

2021 թվականին իշխելու է սպիտակ, մետաղյա ցուլը: Ցլերը վճռական, դիմացկուն, ուժեղ, համառ ու աշխատասեր են: Այդ պատճառով էլ լավ ժամանակահատված է գիտական հայտնագործությունների, բիզնես նախագծերով զբաղվելու համար: Սակայն մարդկանց մոտ դժվար ժամանակաշրջան կլինի հարաբերությունների և շփման առումով:

Աշխատանքային և ֆինանսական հորոսկոպ — 2021 թվականին պետք չէ փոխել աշխատանքի վայրը, նոր մասնագիտություն սովորել: 2021 թվականին կարիերայում կտրուկ փոփոխություններ մի սպասեք: Ֆինանսական վիճակը կայուն կլինի: Սակայն եկամտի բարձրացում ևս մի սպասեք: Ցուլը սիրում է աշխատասեր մարդկանց եւ բերում է նրանց հաջողություններ: Սակայն ազարտային խաղերը կբերեն անհաջողություններ:

Առողջության հորոսկոպ — Այս տարի պետք է հրաժարվել վատ սովորություններից: Գարնանը կարող եք վիրահատություններ անել, քանի որ դրանք հաջող կանցնեն: Սիրո և ընտանեկան հորոսկոպ — Համերաշխությունը կբերի հարաբերությունների կայունացման: Ազատ մարդկանց համար դժվար կլինի գտնել երկրորդ կեսին: Գլխավոր պատճառը լինելու է կաշկանդվածությունը: Սակայն ավելի ակտիվները շանս կստանան կատուցել երկարատև և ամուր հարաբերություններ: 2021 թվականին սիրահարները կարող են ամուսնանալ եւ ամուր ընտանիք կազմել:

Խոյ — Խոյերը տարբերվում են շփվող բնավորությամբ, սակայն տարվա սկզբում նրանց մոտ կարող են դժվարություններ ծագել: Սակայն հաջողություն շնորհիվ Խոյերը կկարողանան հասնել նոր նպատակների: Իսկ սիրո մեջ հարաբերությունները կարող են միայն լավանալ: Շնորհիվ խիզախության Խոյերը կարող են աշխատավարում հասնել պաշտոնի բարձրացման: Խոյերը կհասնեն աջողությունների, եթե կարողանան զսպսեն իրենց էմոցիաները:

Ցուլեր — Ցուլերն աշխատասիրության համար կկարողանան հասնել հաջողությունների, նրանց սպասվում է հաջողություններ նաև սիրո և կարիերայի մեջ: Նրանք կկարողանան կատարել անգամ ամենադժվար հանձնարարությունները, որոնք կբերեն անձնական վերելքների:

Երկվորյակ — Երկվորյակներին հագեցած տարի է սպասվում: Նրանք կկարողանան ցույց տալ իրենց պրոֆեսիոնալ ունակությունները: Աշխատասիրության շնորհիվ նրանք կհասնեն պաշտոնի բարձրացման: Նրանց մոտ կլավանան նաև ընկերական և սիրային հարաբերությունները: Թեթևամիտ բնավորությունն ու անպատասխանատվությունը խոչընդոտ կհանդիսանա անձնական հաջողությունների համար:

Խեցգետին — Խեցգետինների համար հանգիստ տարի է լինելու: Նրանք կկարողանան նպատակասլացությամբ հասնել խնդիրների լուծման: Դրա շնորհիվ էլ նրանց հաջողություններ է սպասվում: Իսկ անձնական կյանքում հարմոնիա կլինի և նրանք կկարողանան նաև ընդհանուր լեզու գտնել գործընկերների հետ:

Առյուծ — Առյուծներին դրական փոփոխություններ են սպասվում: Նրանց առջև կարիերայի լավ ժամանակաշրջան կբացվի: Նրանց համար նաև շանս կլինի նոր դռներ բացելու համար: Համառության շնորհիվ առյուծները կկարողանան ճիշտ որոշումներ կայացնել: Առյուծները սովոր են աշխատել կոլեկտիվում: Անձնական կյանքում առյուծներին էմոցիաներ են սպասվում:

Կույսեր — Տարվա սկզբում կույերը կկարողանան լուծել հին խնդիրները և դուրս գալ բարդ իրավիճակներից: Իրենց խանդավառությամբ և ստեղծագործությամբ Կույսերը կկարողանան հասնել իրենց նպատակների իրականացմանը: Նաև այս տարին կմեծացնի ընկերների շրջանակը: Հիանալի տարի է անձնական կյանքում հաջողությունների հասնելու համար:

Կշեռք — Այս տարին հագեցած է լինելու: Նրանք ունեն երկարատև ծրագրեր, որոնք ցանկանում են իրագործել: Կշեռքները կունենանէ մեծ էներգիա՝ իրենց նպատակներին հասնելու համար: Կարող են սակայն խնդիրներ և վեճեր ծագել գործընկերների հետ: Կարիճներ — 2021 թվականին Կարիճներին սպասվում է էներգիա և վճռականություն: Վճռականությունը կարող է լավ անդրադառնալ ֆինանսական վիճակի և սիրային հարաբերությունների վրա: Կարիճներին սպասվում են շատ ճանապարհորդություններ:

Աղեղնավորներ — 2021 թվականն Աղեղնավորների համար կարող է շրջադարձային լինել: Կրակի տարերքին սպասվում են կտրուկ փոփոխություններ, որոնք կբացեն նոր հնարավորություններ: Աղեղնավորներին ուեկցելու է հաջողությունը: Այս նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են հանդիպել իրենց երկրորդ կեսին և ընտանիք կազմել: Բացի կարիերայից, Աղեղնավորին սպասվում են նաև հաջողություններ ուսման մեջ:

Այծեղջյուր — Այս նշանի ներկայացուցիչները պետք է խուսափեն կտրուկ փոփոխություններից: Ցանկացած որոշում կարող է բերել հետևանքների: Այս տարի լավ հնարավորություն է ինքնաքննադատության համար: Այծեղջյուրները կարող են դառնալ ագրեսիվ: Միայնակները կարող են շանս ստանալ գտնել իրենց երկրորդ կեսին:

Ջրհոսներ — Ջրհոսներին նոր հնարավորություններ և բացահայտումներ են սպասվում: Տարին վառ է լինելու իրադարձություններով: Ջրհոսները կկարողանան հասնել նաև հաջողության աշխատանքի մեջ: Նրանք չպետք է չմտածված որոշումներ կայացնեն: Ձկներ — Աստղաբաններն ասում են, որ Ձկները պետք է միայնակ որոշումներ կայանցնեն: Կայունության համար Ձկները պետք է շատ աշխատեն: Ձկները կարող են դառնալ խարդախության զոհ:


 


 

Մեկնաբանություններ