Ելենա Բորիսենկոն ընտրյալ ունի, սակայն նա ամուսնացա՞ծ տղամարդ է

Ելենա Բորիսենկոն ընտրյալ ունի, սակայն նա ամուսնացա՞ծ տղամարդ է

Դերասանուհի Ելենա Բորիսենկոյի անձնական կյանքը և հատկապես մայրանալու թեման մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել: Գրեթե բոլոր հարցազրույցներում դերասանուհին խոստովանում է, որ երբեք չի խուսափել այս թեմաների մասին խոսելուց, ավելին՝ գիտակցում է, որ ինքը հանրային մարդ է, ու անձնականը ևս հետաքրքիր է հանրությանը:

Վերջերս իր տված հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ իր կողքին արդեն սիրած տղամարդ ունի, շատ երջանիկ է այսուհետ որոշել է այլևս չբարձրաձայնել իր երջանկության մասին, քանի որ հասկացել է, որ երջանկություն լռություն է սիրում:

Հաղորդման ընթացքում դերասանուհին անդրադարձել է նաև այս թեմայով իրեն վատաբանողներին՝ նշելով, որ թքած ունի նրանց կարծիքի վրա: Starnews-ի ունեցած տեղեկություններով՝ Ելենայի ընտրյալն ամուսնացած է և ընտանիք ունի: Թերևս այս փաստն է հայտնի դարձել դերասանուհուն վատաբանողներին, ովքեր մեղադրում են Ելենային այդ տղամարդու ընտանիքը քանդելու և ուրիշի դժբախտության վրա սեփական երջանկությունը կառուցելու համար:


 

Մեկնաբանություններ