Exclusive. Էմմին վերջապես ցուցադրեց իր ամուսնուն (տեսանյութ)

Exclusive. Էմմին վերջապես ցուցադրեց իր ամուսնուն (տեսանյութ)

Հայկական շոուբիզնեսի վառ ներկայացուցիչներից երգչուհի Էմմին ամուսնացել է 2015 թվականին: Ամուսնությունցի հետո երգչուհին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ իր ամուսնու մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր հետևյալը.

«Երկար եմ սպասել, որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահն ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով: Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը:

Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է, Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»,- նշել է նա:

Էմմիի ամուսինը՝ Վահե Գրիգորյանն է, նա իսկապես հանրային կյանք չի սիրում, երկար ժամանակ Էմմին նույնիսկ չէր ցուցադրում նրա դեմքը:

Нет описания.

Սկզբնական շրջանում Էմմին նախընտրում էր ցուցադրել նրան մասնակի՝ ներկայացնելով նրա գլուխը, ինչն էլ համացանցում բուռն քննարկվել էր և մեմերի պատճառ էր դարձել:

Իմ սեր». Էմմիին ամուսնու հետ լուսանկար է հրապարակել ու որոշել այլևս  չթաքցնել նրան՝ նշելով անգամ ամուսնու ինստագրամյան էջը. ՖՈՏՈ | HAVASTI.info

Առաջին անգամ Վահեի ով լինելու մասին տեսանյութեր հայտնվեցին Էմմի մայրիկի՝ Նադեժդա Սարգսյանի հուղարկավորությանը, որի ժամանակ Վահեն անդադար կնոջ կողքին էր:

Բացահայտվել է Էմմի ամուսինը | Newsinfo.am

Ի դեպ, Նադեժդա Սարգսյանը առանցքային դեր է ունեցել նրանց հարաբերություններում, հարցազրույցներից մեկում Նադեժդան նշել էր, որ հենց ինքն է համոզել Էմմին ամուսնանալ և գնալ ԱՄՆ: Ըստ Նադեժդայի՝ ինքն արդեն վատառողջ էր և Էմմին չէր ցանկանում իրեն միայնակ թողնել:

Էմմին առաջին անգամ ցուցադրել է ամուսնուն․ տեսեք՝ ինչպիսին է նա

Էմմին միայն հիմա՝ որդիների ծնվելուց տարիներ անց, պատրաստ է ներկայացնել ամուսնուն: Նա սկսել է հրապարակել ընտանեկան լուսանկարներ, որոնք էլ Starnews-ը ներկայացնում է իր ընթերցողներին:

Ի դեպ, Էմմիի ամուսինն ունի իսնտագրամյան էջ, սակայն ակտիվ չէ համացանցում և հրապարակումներ չի անում:
 


 

Մեկնաբանություններ