«Ես գտա նրան ամենածանր պահին». Լիանա Վանոյանը լուսանկար է հրապարակել սիրելիի հետ և պատմել՝ ինչպես են ծանոթացել

«Ես գտա նրան ամենածանր պահին». Լիանա Վանոյանը լուսանկար է հրապարակել սիրելիի հետ և պատմել՝ ինչպես են ծանոթացել


 

«Ֆուլ Yere1», «Կինստագրամ» նախագծերից լսարանին հայտնի դերասանուհի Լիանա Վանոյանն ընտրյալ ունի:

Նա սիրելիի հետ լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում, որին կից պատմել է, թե ինչպես են իրենք ծանոթացել:

«Մի բան եմ ուզում պատմել. մենք ծանոթացել ենք պատերազմի օրերին՝ Արցախ ուղարկելու համար միասին արկղեր էինք դասավորում: Այդ դժվար օրերին մենք իրար ուժ ենք տվել, հավատում էինք, որ ամեն բան լավ կլինի: Ես գտա նրան ամենածանր պահին ու պիտի պահեմ շատ պինդ: Ռուբ, շնորհակալ եմ, որ կաս, աշխարհի բարի ու հոգատար ջան։ Շատ եմ սիրում քեզ: Մենք կգնանք Շուշի՝ մեր երազածի նման»,- գրել է Լիանան:

Մեկնաբանություններ