«Էս պատուհանից նայել է Նժդեհը, պարզ հայացքով է նայել ու հավատացել է հայի կամքին, Սյունիքի ոգուն ու Տաթեւի տված ուժին». Նազենի Հովհաննիսյանի գրառումը

«Էս պատուհանից նայել է Նժդեհը, պարզ հայացքով է նայել ու հավատացել է հայի կամքին, Սյունիքի ոգուն ու Տաթեւի տված ուժին». Նազենի Հովհաննիսյանի գրառումը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել՝ նշելով՝ ինչ էլ լինի, մենք կգտնենք ուժ ու կվերագտնենք իրար։

«... ու ինչ էլ լինի, միեւնույն է, մի օր մենք կհանդիպենք ու միմյանց ուժ կտանք. թերի, թե խիզախ, տկար, թե ուժեղ, անհավատ, թե հավատավոր... մենք կգտնենք ուժ ու կվերագտնենք իրար... նույն Երկրի երկու զավակ, ու միասին կանցնենք արհավիրքների միջով, միասին կանցնենք մեր թուլությունների վրայով, կպատռենք պառակտված կամքն ու կդառնանք նորից Մեկ. մի ամբողջություն: Կամ էդպես... կամ ոչինչ...

Էս պատուհանից նայել է Նժդեհը, պարզ հայացքով է նայել ու հավատացել է հայի կամքին, Սյունիքի ոգուն ու Տաթեւի տված ուժին: #խաղաղությունԵրկրին

1917 թվականի դեկտեմբերին Երզնկայի զինադադարը խախտած օսմանյան զորքերի հարձակումը. թուրքերի դեմ պայքարելու ցանկություն չունենալով՝ Կայզերական Գերմանիայի աջակցությամբ 1918 թվականի մայիսի 28-ին իր անկախությունն է հռչակում Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Դրան հաջորդում է մինչ այդ գոյություն չունեցած մի պետության՝ Մուսավաթական Ադրբեջանի ստեղծումը Օսմանյան կայսրության օժանդակությամբ, որը Հարավային Կովկասի մուսուլմանների միության ձեւ էր՝ բաղկացած Ռուսական կայսրության Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներից։ Դրան հաջորդում է հայոց պետականության վերականգնումը։

Հայ-ադրբեջանական հարաբերությունները ի սկզբանե լարված էին՝ կապված այն փաստի հետ, որ հայկական Ղարաբաղը, Զանգեզուրը ու Նախիջեւանը մուսուլմանները ցանկանում էին ներառել իրենց սահմաններում։ 1919-21 թվականների Զանգեզուրի ինքնապաշտպանությունը ղեկավարում է Գարեգին Նժդեհը։ Պայքարի ակտիվ կենտրոններից մեկն է դառնում Տաթեւի վանքը»,- Facebook-յան էջում գրել է նա։


 

Մեկնաբանություններ