Exclusive. Մշակույթի ներկայացուցիչները 100 հոգանոց խմբով կարտագաղթեն, եթե առաջիկա մեկ ամսում չլինեն բազմամարդ համերգների ու հարսանիքների թույլտվություն

Exclusive. Մշակույթի ներկայացուցիչները 100 հոգանոց խմբով կարտագաղթեն, եթե առաջիկա մեկ ամսում չլինեն բազմամարդ համերգների ու  հարսանիքների թույլտվություն

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված Հայաստանում իրավիճակը ծանր է:  Տուժած ոլորտների շարքում իր տեղն ունի նաև մշակույթի ոլորտը:
Ոլորտի ներկայացուցիչները 5 ամիս աշխատանք չունենալու պատճառով դժվարանում են գտնել ապրելու միջոցներ, որից էլ շատ մարդկանց  մոտ բողոքներ է առաջանում:

Եվ այսպես, Starnews.am-ի հավաստի տեղեկություններով, վերջերս  մշակույթի ներկայացուիչները վերջերս մեծ հավաք են անցկացրել հայտնիներից մեկը տանը (հասկանալի պատճառներով, չենք հրապարակում, թե ում տանն է տեղի ունեցել հավաքը): Հավաքի ընթացքում քննարկվել է բազմաթիվ հարցեր: Քննարկված հարցերից մեկն է, թե ինչպես անեն, որ իրենց ձայնը լսելի դառնա: Մեր տեղեկություններով վերջնական որոշում է կայացվել, որ եթե այսպես շարունակվի, շուտով իրենք պաշտոնական հայտարարություն կտարածեն:  Ըստ այդմ եթե մոտակա մեկ ամսվա ընթացքում իրանց ապրուստի միջոցի հարցը չլուծվի, նրանք կհայտարարեն երկրից արտագաղթելու մասին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ արտագաղթողների (և նրանց ընտանիքների) անդամները թիվը ամենաքիչը պետք է կազմի 100 մարդ: Starnews.am-ի տեղեկություններով, հանդիպմանը ներկա են գտնվել ինչպես երգիչ երգչուհիներ, այնպես էլ դերասաններ, հանդսավարներ և մշակութի այլ ներկայացուցիչներ:
Ըստ մեր տեղեկությունները նրանք կստեղծեն որևէ միավորում, որը կարող է հանդես գալ իրենց անունից:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս երկիրը լքել են նաև Արամեն ու Աննա Թովմասյանը, ինչպես նաև Մարտին Մկրտչյան ու Հռիփսիմե Հակոբյան զույգերը իրենց ողջ ընտանիքով։ 


 


 

Մեկնաբանություններ