«Ֆոտոսեիսայի մեռած» հայ հայտնիները (լուսանկար, տեսանյութ)

 «Ֆոտոսեիսայի մեռած» հայ հայտնիները (լուսանկար, տեսանյութ)

Իգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ էլ սիրում է լուսանկարվել այս կամ այն գեղեցիկ ֆոնի կամ հագուստի առկայության դեպքում, իսկ իգական սեռի հայ հայտնիները դրանք նաև օգտագործում են իրենց PR-ի կամ հավանումներ հավաքելու համար:

Գլոբալ այս երևույթը մարդկային ու հետաքրքիր է: Բայց կան հայ հայտնիներ, ովքեր ֆոտոսեսիայի «մեռած են» ու իրենք ոչ թե լուսանկարվում են կամ ֆոտոսեսիա են անում, որովհետև հագնված են գեղեցիկ, այլ հատուկ հագնվում են, որպեսզի լուսանկարվեն:

Starnews-ը ձեզ է ներկայացնում «ֆոտոսեիսայի մեռած» հայ հայտնիների թոփ 5-յակը:

Սոֆի Դևոյանին պարզապես չէինք կարող չներառել ցանկում: Պարուհու կյանքի հիմնական նպատակը, կարծես թե, ֆոտոսեսիաներ անելն է, որից հետո էլ պարբերաբար սթորիներ է տեղադրում ու լայքեր մուրում: Կամ էլ նախքան հրապարակելը անդադար հոգնեցնում է ֆոտոսեսիայի մասին պատմություններով  և տեսանյութերով:

Нет описания.

Нет описания.

Հայկական շոու բիզնեսում ամենաշատը բարտերով հանդես եկող Աննա Դովլաթյանը նույնպես ֆոտոսեսիաների սիրահար է: Մեկ ծառի, մեկ ծաղկի կողքին պետք  է լուսանկարվի միայնակ, հետո ամուսնու հետո, հետո էլ նրանց պետք է միանա աղջիկը: Ենթադրում ենք, որ ֆոտոսեսիաներն էլ են բարտերով:

Нет описания.

Нет описания.

Լիա Զախարյանը բազմիցս նշել է, որ շատ է սիրում լուսանկարվել, սակայն դերասանուհին աշխատում է ոչ թե որակի, այլ քանակի վրա: Նրա գրեթե բոլոր լուսանկարները նույն ոճն ունեն և ձանձրալի են:

Нет описания.

Нет описания.

Ֆոտոսեսիայի հաջորդ զոհերից է նաև Իննա Խոջամիրյանը: Հանուն արդարության պետք է նշենք, որ Իննան հետաքրքիր լինելու համար նաև Հայաստանից դուրս էլ է կազմակերպում ֆոտոսեսիաներ, որոնք երբեմն բավական համարձակ են լինում:

Բարտերով ապրող մյուս հայտնիներից մեկն էլ Մարինկա Խաչատրյանն է:  Նա այնքան աչքի չի ընկնում իր դերերով, որքան նոր ֆոտոսեսիաներով, որոնք որպես կանոն որևէ իմաստ չեն ունենում, պարզապես ներկայացնում են նրա հերթական մեյք ափը ու շորիկը:

Нет описания.

Нет описания.

Մեկնաբանություններ